14:05 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2589 0 0

Քաջարանի հայտնի դեպքերով հարուցված քրգործով կալանավորվածներից մեկի երեխան առողջական լուրջ խնդիրներ ունի: Բացի այդ, կալանավորվածի ընտանիքը կարող է հայտնվել դրսում:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Քաջարանի բնակչին առևանգելու դեպքով ոստիկանության գործողությունները ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պաշտպան Կարեն Ղազարյանը:

Карен Казарян на пресс-конференции адвокатов лиц, арестованных по делу, возбужденному в связи с событиями в Каджаране (2 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Կարեն Ղազարյանը

«Քաջարանի դեպքով քննությունն ի սկզբանե արվել է փաստաբանների և փաստաբանի կարիք ունեցող երիտասարդների իրավունքները ոտնահարելով: Իրավունքների ոտնահարումը հիմա էլ շարունակվում է դատարանի կայացրած որոշումների ոչ օբյեկտիվ լինելով»,-ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ մայիսի 24-ին, երբ ոստիկանությունը բերման էր ենթարկել Քաջարանի երեք բնակչի, վերջիններիս հնարավորություն չի տրվել օգտվելու պաշտպաններին զանգելու և նրանց դիմելու իրավունքից: Բացի այդ, ըստ Ղազարյանի, պաշտպաններին ոստիկանները թույլ չեն տվել մտնել բաժին, և միայն բերման ենթարկվածներին քննչական տանելուց հետո են փաստաբանները մտել պաշտպանյալների մոտ:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը՝ կալանավորված Բաբկեն Համբարձումյանը, տան միակ աշխատողն է և ունի զույգ երեխա, որոնցից մեկը լուրջ առողջական խնդիրներ ունի (երեխան գանգի ոսկրերի ճողվածք ունի, որտեղ նաև գրիժա էր առաջացել. նրան վիրահատել են): Համբարձումյանին կալանավորելով, ըստ պաշտպանի, դատարանը զրկում է երեխային բուժումը շարունակելու հնարավորությունից, բացի այդ, Համբարձումյանի ընտանիքը կանգնելու է դրսում մնալու խնդրի առաջ:

Համբարձումյաներն ունեն երկու խոշոր վարկ՝ տուն գնելու և երեխայի բուժման համար վերցրած, որոնք, ըստ պաշտպանի, վճարում էր հենց Բաբկեն Համբարձումյանը:  Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը պետք է փոխվի, նա ազատության մեջ հայտնվի, իսկ վերջինիս կնոջն ու երեխային պետք է աջակցեն, որպեսզի կարողանան գնալ արտերկիր՝ բուժման: Ի դեպ, Բաբկեն Համբարձումյանն աշխատում է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում՝ որպես ինժեներ:

«Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Փաշինյան

Բաբկեն Համբարձումյանի եղբոր՝ Լևոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հայտնեց, որ հարուցված քրգործն աննախադեպ է, քանի որ գործով տուժող ճանաչված անձն ասել է՝ իրեն չեն առևանգել ու հավելել, թե իր՝ առևանգելու մասին ցուցմունքը տվել է ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ, և եթե նման ցուցմունք չտար, ապա իր նկատմամբ պատժող միջոցներ կգործադրվեին: Եվ այս ամենը հաշվի չառնելով էլ, ըստ Էլբակյանի, տղաներին կալանավորելու ապօրինի որոշում է կայացվել:

Вардуи Элбакян на пресс-конференции адвокатов лиц, арестованных по делу, возбужденному в связи с событиями в Каджаране (2 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Վարդուհի Էլբակյան

Ի դեպ, փաստաբանը հայտնեց՝ մինչ օրս առերեսում տեղի չի ունեցել տուժողի և կալանավորվածների միջև: Հարուցված քրգործով կալանավորվածների մեկ այլ պաշտպան էլ՝ Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ կալանքը քողարկված պատիժ է, և նրանց կալանավորեցին, քանի որ իշխանությունը չներեց քաջարանցիներին, որ հավաքվեցին ու բողոքի ակցիա արեցին:

«Ոստիկանները երաշխիքներ են տվել». Կապանի` ժամեր տևած բողոքի ակցիան դադարեցվեց

«Կալանքի նպատակն այն է, որ անձը, ազատության մեջ գտնվելով, տուժողի նկատմամբ կարող է ճնշում գործադրել, բայց դեպքը եղել է մեկ ամիս առաջ, և եթե ճնշում գործադրվեր, ապա կարող էր այդ ընթացքում դա լիներ: Այսինքն՝ կալանքը բոլորովին անհարկի է»,-ասաց Ղազարյանը: Նա նշեց նաև, որ հարուցված քրգործով որևէ ակտիվ քննչական գործողություններ չկան այս պահին, քանի որ գործը ծավալ չունի՝ այն մեկ մարդու ցուցմունքից է բխում: Ղազարյանը հիշեցրեց՝ դատարանը մերժել է նաև իրենց՝ կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ հարուցված քրգործի` Քաջարանի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով, 2020թ. ապրիլի 29-ին, ժամը 13։30-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից` մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան։ Այնուհետև նրան տեղափոխել են «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան:

Դրանից հետո «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն երեկ` հունիսի 1-ին, հայտնել էր, որ Քաջարանի բնակչին առևանգելու քրեական գործով կալանավորվել է 3 անձ:

Մայիսի 24-ին Քաջարանի բնակիչները հավաքվել էին ոստիկանության առջև` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին։ Այդ օրը հայտնի դարձավ, որ ոստիկանները մեկին ձերբակալել են, նրա նկատմամբ բռնություն գործադրել, սակայն տվյալ անձը որևէ կապ չի ունեցել այդ քրգործի հետ։ Ոստիկանության բակում հավաքված քաջարանցիները նշում էին, թե վստահ չեն` մյուս բերման ենթրակվածներին նույնպես բռնության չեն ենթարկի։

Ըստ թեմայի

ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով
«Կատարվածը քաղաքական հետապնդում է». բողոքի ակցիա Կապանի ոստիկանության դիմաց. տեսանյութ
Պատժվողներ լինելու են. Հունան Պողոսյանը Կապանում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է
թեգերը:
Իշխանություն, Բողոքի ակցիա, պաշտպան, կալանավոր, Քրեական գործ, Քաջարան

Գլխավոր թեմաներ