16:36 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Առաջարկած փոփոխությունների համաձայն` երաշխավոր անձինք հնարավորություն կունենան ընտրել՝ երաշխավորում են ամբողջ վարկի համա՞ր, թե՞ միայն մի մասի։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի –Sputnik. ԱԺ–ն փոփոխություններ է կատարել  Քաղաքացիական օրենսգրքում։ Փոփոխությունների առաջարկությամբ հանդես է եկել  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշել է, որ վարկային պայմանագրում  պետք է հաշվի առնել առավելագույն գումարը, որը երաշխավորում է երաշխավորը։ Պետք է նշված լինի նաև այն ժամկետը, որի համար տրվում է երաշխավորությունը։

Ներկա պահին երաշխավոր հանդիսացող կողմը, երաշխավորություն է տալիս ամբողջ վարկի համար, եթե այն չի վճարում վարկառուն։ Եթե վարկառուն չի կարողանում վճարել վարկը ողջ բեռն ընկնում է երաշխավորի ուսերին։ Առաջարկած փոփոխությունների համաձայն`երաշխավորները կարող են ընտրել՝ երաշխավորել ամբողջ վարկի համար, թե դրա մի մասի։ Երաշխավորի կողմից ամբողջ վարկի համար երաշխավորություն ներկայացնելու ցանկության դեպքում, համապատասխան կետը պետք է ամրագրվի պայմանագրով։ 

Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել

Միևնույն ժամանակ մի շարք բացառություններ են նախատեսված, որի դեպքում երաշխավորությունն ավտոմատ կերպով տարածվում է ամբողջ վարկի վրա։ Նախ` դա պետք է նշված լինի պայմանագրում, երկրորդ` վարկառուն և երաշխավորը պետք է լինեն  մի ընտանիքի անդամներ (կին կամ ամուսին, ծնող, երեխա) կամ գործընկերներ։

Օրենքը չի տարածվում գործող վարկային պայմանագրերի վրա։

«Հանրապետականին չընտրինք, վարկ չտվին». Փաշինյանին տարել էին Արարատի ամենախնդրաշատ համայնք

Ըստ թեմայի

Զբոսաշրջային կազմակերպությունները կառավարությունից վարկային արձակուրդ են ակնկալում
Վարկային համաներում կլինի՞. կառավարությունը նոր նախագիծ ունի
Կառավարությունն անտոկոս վարկեր է տրամադրում սպանդանոցներին
Varks.am-ի որոշ հաճախորդների տվյալները չեն հայտնվի ACRA վարկային պատմության զեկույցում
թեգերը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն, վարկ, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ