14:43 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
926 0 0

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել դժբախտ պատահարի` «Ուրալի» շրջվելու հետևանքով մահացած զինծառայողի մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացած զինծառայող Սարգիս Ղուլյանն Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքից է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարը` Սարիբեկ Կարապետյանը, հայտնեց, որ Ղուլյանը 6 ամսվա զինծառայող էր։

«Սարգիսը տան փոքրն էր։ Նա ապրում էր ընտանիքի` հոր, մոր տատիկի, քույր ու եղբոր հետ։ Սարգիսը շատ լավ տղա էր` խելոք, լավ սովորող... Բոլորս ցավում ենք»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նա նշեց նաև, որ տղայի ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում։

Զինծառայության հետ անմիջականորեն կապված մահվան դեպքերը 47 %-ով նվազել են. դատախազ

Հայտնել էինք, որ «Ուրալը» շրջվել է, ինչի հետևանքով Սարգիս Ղուլյանը մահացել է, իսկ 4 զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Հոսպիտալից մեզ հետ զրույցում հաստատեցին լուրը, սակայն վնասվածք ստացածների առողջական վիճակի մասին հրաժարվեցին մանրամասներ հայտնել։

Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է կալանավորվել

Ըստ թեմայի

Նա պատասխան է տալու ցանկացած բառի, որոշման և զինծառայողների թափված արյան համար. ՊՆ
Ադրբեջանական դիվերսիոն գործողություններից վիրավորված զինծառայողներին կտեղափոխեն Երևան
Զինծառայողներին բնակարաններ տրամադրելու գործընթացում խախտումներ են հայտնաբերվել
Զինծառայողի մահվան դեպքը եղել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով
թեգերը:
Արցախ, համայնքի ղեկավար, Արմավիրի մարզ, Մահ, հիվանդանոց, Դժբախտ պատահար, զինծառայող

Գլխավոր թեմաներ