18:02 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)
156 0 0

Ոստիկանապետը վստահեցնում է` կոշտ հակազդեցություն կիրականացվի բոլոր նրանց նկատմամբ, որոնք օրենքից դուրս գործողություններ կիրականացնեն։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը շեշտեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով ոստիկանությունը շարունակելու է ամենօրյա ռեյդեր իրականացնել։ Ոստիկանապետն այս մասին հայտնեց պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Ռեյդերը լինելու են անսպասելի։ Ոստիկաններն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն բակերում և այլ վայրերում։ Շարժական անցակետեր կտեղադրվեն մի շարք վայրերում` դիմակ կրելու և այն ունենալու փաստը ստուգելու համար»,–ընդգծեց նա։

Սարգսյանի խոսքով` տարվա սկզբից 20 700–ից ավել վարչական արձանագրություն է կազմվել, իսկ երեկ 931 վարչական արձանագրություն են կազմել քաղաքացիների և վարորդների կողմից դիմակ չկրելու փաստերով։

ԱԺ–ն քննարկում է մեկուսացման նպաստ տրամադրելու նախագիծը. ո՞ւմ համար է այն նախատեսված

Ոստիկանապետը նշեց` կոշտ հակազդեցություն կիրականացվի բոլոր նրանց հանդեպ, որոնք օրենքից դուրս գործողություններ կիրականացնեն։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում ևս 12 մարդ է մահացել կորոնավիրուսից (մահացածների ընդհանուր թիվը` 170), իսկ վարակվածների թիվն ավելացել է 515–ով` հասնելով 10524–ի։ Առայսօր կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացել է 59 մարդ։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1227)

Ըստ թեմայի

ՀՀ նախագահը կորոնավիրուսի թեման քննարկել է մի շարք նախկին պաշտոնյաների հետ
«Կորոնավիրուսի պատճառով ՀՀ–ում գործազուրկների քանակը կհատի 40 000–ի սահմանը». Մակարյան
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է
Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
թեգերը:
համավարակ, Տուգանք, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Ոստիկանություն, ոստիկան, Արման Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ