20:29 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1174)
165 0 0

Բժշկին վարակը փոխանցվել էր իր բուժառուից։ Նա մայիսի 21-ից ստացիոնար բուժում էր ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը բուժվել է կորոնավիրուսից և երկու շաբաթ բուժում ստանալուց հետո դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Դավիթ Պատրիկյանը մայիսի 21-ին բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսային վարակով և երկկողմանի ծանր թոքաբորբով։ Նրա խոսքով` իր փրկվելը հավասար էր հրաշքի, ինչի համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին», - Facebook-ում գրել է Խաչատրյանը։

Պատրիկյանը 68 տարեկան է, ունի շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, այսինքն՝ եղել է ռիսկային խմբում, նրա՝ կորոնավիրուսով վարակվելը կարող էր ճակատագրական լինել։ Բժշկին վարակը փոխանցվել էր իր բուժառուից։

Ավելի վաղ Հայաստանում կորոնավիրուսը հաղթահարել էին 101-ամյա Նազանի Սիմոնյանը, 96-ամյա Սերյոժա Ստեփանյանը, 91-ամյա Սրբուհի Մուրադյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 11 221-ի, առողջացել է 3468 մարդ, շարունակում են բուժվել 7509-ը, վարակվածներից 176–ը մահացել են։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1174)

Ըստ թեմայի

Փարաքարում կորոնավիրուսից երիտասա՞րդ է մահացել. Մինասյանի խոսքով` մահացողը 62 տարեկան է
ՀՀ նախագահը կորոնավիրուսի թեման քննարկել է մի շարք նախկին պաշտոնյաների հետ
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
թեգերը:
բժիշկ, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ