15:29 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
234 0 0

Ռիսկային խմբում լինելով՝ Հայրապետյանը ինքնամեկուսացել է վարձով բնակարանում։ Մինչև Ռուսաստան գնալը նա բուժում էր ստանում Գերմանիայում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Մոսկվայում է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Ռուբեն Հայրապետյանը ներկայումս Մոսկվայում է, ապրում է վարձով բնակարանում։ Վարույթն իրականացնող մարմնին մենք հայտնել ենք դրա մասին, նրանք գիտեն նրա հասցեն»,- ասաց Մակինյանը։

Կորոնավիրուսի ռիսկային խմբում լինելով՝ Հայրապետյանն իր վարձակալած բնակարանում ինքնամեկուսացել է։ Պաշպանը չմանրամասնեց Հայրապետյանի առողջական վիճակը։

«Բժշկական տվյալներ չեմ կարող հրապարակել։ Հայտնի է, որ պարոն Հայրապետյանը բուժվել է Գերմանիայում, ուներ առողջական խնդիրներ, այժմ էլ Ռուսաստանում նրան ցուցված է մեկուսացում»,- հայտնեց պաշտպանը։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Հայրապետյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիրավչություն): Նա գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նույն մեղադրանքները ներկայացվել են նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, ում կալանավորելու միջնորդությունը մերժվել է, նա ազատության մեջ է, Հայաստանում է։

Հիշեցնենք, որ դեռևս 2019–ի թվականին Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ էր հարուցվել։ Դրանք են` 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Ռուբեն Հայրապետյանը կկալանավորվի. դատարանը բավարարել է ՔԿ միջնորդությունը

Ըստ թեմայի

Արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից. պաշտպան
Ռուբեն Հայրապետյանին թույլ են տվել մեկնել Հայաստանից
Ռուբեն Հայրապետյանն իր ասածի պատասխանը կզգա ոչ միայն շորերի, այլև մարմնի վրա. Գրիգորյան
Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին հորդորել է «հանգիստ նստել տեղը»
թեգերը:
Մեղադրանք, ՀՀ քննչական կոմիտե, Գերմանիա, Ռուսաստան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ