22:49 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)
832 0 0

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 596–ով և դարձել 11817։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 մարդ, կատարվել է 65161 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3513–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 183 մահվան դեպք։

Հունիսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11221 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Վարակակիրների 15-20 տոկոսը հոսպիտալացման կարիք է ունենում. Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց

Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)

Ըստ թեմայի

Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Շաքարային դիաբետ ու սրտանոթային խնդիրներ ունեցող 68-ամյա բժիշկը բուժվել է կորոնավիրուսից
«Անպայման հետևեք ցուցումներին». հայտնի է Արմեն Գրիգորյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
թեգերը:
համավարակ, հիվանդանոց, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ