09:17 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
116 0 0

Արման Սարգսյանն անդրադարձավ դիմակ չդնելու համար քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների գործողություններին։ Նրա խոսքով` երբ ոստիկանությունն ուժ չի կիրառում, ասում են` փափուկ խաղալիք են։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը դիմակ չդնելու համար քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների գործողություններն իրավաչափ է համարում։ Սարգսյանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ` անդրադառնալով այսօր տարածված տեսանյութին։

«Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը միանշանակ կստուգվի, բայց ես շատ իրավաչափ եմ համարում դրանք։ Ոստիկանները քաղաքացուն ընդամենն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները։ Այն քաղաքացին, որը համակեցության կանոնների դեմ փորձում է ընդվզել և, ոստիկանին հրահրելով, ներքաշել ինչ-որ բաների մեջ, ապա, կներեք, բայց ոստիկանները ճիշտ են անում»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` եթե նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման այդ ոստիկանը կպատժվի անմեղ մարդու պատիվը նսեմացնելու համար:

Սարգսյանը նշեց` ոստիկանն ունի ուժ կիրառելու լիազորություն, և որտեղ համարեն, որ պետք է ուժ կիրառել, այդ քայլին էլ պետք է դիմեն։ Նրա խոսքով` մարդիկ երկու ծայրահեղության մեջ են ընկում. երբ ոստիկանությունն ուժ չի կիրառում, ասում են` փափուկ խաղալիք եք, իսկ երբ կիրառում են, դա բռնություն են որակում։

Հեղափոխական ցուցանիշ. որքան է կազմել ոստիկանների միջին աշխատավարձը

Ոստիկանապետը հայտնեց նաև, որ որոշակի տվյալներ ունի բերման ենթարկված անձի նկատմամբ, սակայն հիմա չի ուզում հայտնել որևէ բան։

Հիշեցնենք, որ այսօր Facebook-յան օգտատեր Մանուել Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել` հայտնելով, որ Երևանի այգիներից մեկում ոստիկանները ուժ են կիրառել դիմակ չունեցող քաղաքացու նկատմամբ։

Այս տարի սպանության չբացահայտված դեպք չկա. ՀՀ ոստիկանապետը բացառեց թվերի «նկարչությունը»

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում պաշտպանիչ դիմակով լինելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Ըստ թեմայի

Կառավարությունը ստիպված կլինի «դուբինկաներով» առողջություն պարտադրել հանրությանը
Անսպասելի «ռեյդեր» և շարժական անցակետեր. ոստիկանությունը «ներում–բեկում» չի ունենա
ՀՀ–ում որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում չի իրականացվում. Արման Սարգսյան
թեգերը:
Արման Սարգսյան, ոստիկան, Հայաստան

Գլխավոր թեմաներ