00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոստիկանության գործողություններն անհամաչափ են»․ Թաթոյանը մեկնաբանել է հայտնի միջադեպը

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Армении Арман Татоян
Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանը նշել է, որ Ոստիկանության ծառայողները անձի նկատմամբ ֆիզիկական ուժ և հետո նաև հատուկ միջոց են գործադրել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Երևանի այգիներից մեկու օրինախախտ քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու դեպքի շուրջ աղմուկը շարունակվում է։ Միջադեպին Facebook-ի իր էջում անդրադարձել է նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա հայտնել է, որ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո իր հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար:

«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել

«Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու կողմից դիմակ կրելու Պարետի որոշման պարտադիր պահանջի չկատարումը: Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են։ Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներին առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը»,- գրել է նա:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ օրենքն, իհարկե, Ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա, ըստ Թաթոյանի, պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է:

Пресс-секретарь премьер-министра Мане Геворгян на брифинге Никола Пашиняна (28 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Կոչ ենք անում ենթարկվել ոստիկանների պահանջներին․ Մանե Գևորգյանը՝ աղմկահարույց դեպքի մասին

Թաթոյանը կարևորել է ուժեղ Ոստիկանության առկայությունը մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն նաև շեշտել է, որ Ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով:

Նրա խոսքով՝ իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում հասցեին որևէ թթու խոսք է հնչել. Փաշինյան

«Բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ»,- նշել է ՄԻՊ-ը և ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ արել անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

Հիշեցնենք՝ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները չպահպանած քաղաքացու նկատմամբ։ Տեսանյութում երևում է, որ քաղաքացին դիմակ և ձեռնոց չի կրում։

Միջադեպը սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել․ միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

И.о. начальника полиции Арман Саркисян прибывает к БЦ Эребуни плаза, где произошел инцидент со стрельбой (23 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Ոստիկանների գործողությունն իրավաչափ եմ համարում». Սարգսյանը` աղմկահարույց դեպքի մասին

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հունիսի 4-ից, արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Լրահոս
0