05:41 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
191 0 0

Հանճարեղ ռեժիսորի տիկնոջ մահվան մասին սոցցանցի իր էջում գրել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մահացել է ճանաչված հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տիկինը՝ Սվետլանա Իվանովնա Շչերբատյուկը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

«Մահացել է Սվետլանա Իվանովնա Շչերբատյուկը՝ հանճարեղ ուկրաինական, հայ և վրաց կինորեժիսոր Սերգեյ Փարաջանովի տիկինը»,-գրել է նա:

Սերգեյ Փարաջանովն ու Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան միասին ապրել են 1956-ից մինչև 1962 թվականը: Նա ամուսնացել է ընդամենը 16 տարեկանում։ Նրանց որդին՝ Սուրեն Փարաջանովը, ծնվել է 1958 թվականին։

Սվետլանա Շչերբատյուկ-Փարաջանովան մասնագիտությամբ թարգմանիչ էր, ռուսաց լեզվի ուսուցիչ է աշխատել օտարերկրացիների համար:

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան) խորհրդային կինոռեժիսոր Է, սցենարիստ և նկարիչ: Բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր, Ուկրաինական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ:

«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

Ըստ թեմայի

Ես նրան կոնյակ նվիրեցի, իսկ նա ինձ` սրբապատկեր. բուլղարացի ռեժիսորը` Փարաջանովի մասին
Արգելված կադրերը հասանելի են. Երևանում ցուցադրվեց Փարաջանովի «Նռան գույնի» մոնտաժված մասը
«Մաեստրո 95». Երևանում ցուցադրվել է Փարաջանովին նվիրված ֆիլմ–կոլաժը
թեգերը:
Մահ, Կին, Սերգեյ Փարաջանով

Գլխավոր թեմաներ