00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան

© Photo : press office of the Prime Minister of RAЗаседание комендатуры во главе с премьер-министром Николом Пашиняном (8 июня 2020). Еревaн
Заседание комендатуры во главе с премьер-министром Николом Пашиняном (8 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հերթական պարետատան նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է աղմկոտ պաշտոնանկություններին և ևս մեկ անգամ վերահաստատել, որ պետական բարձրաստիճան պաշտոնյանները պարտավոր են կատարել վարչապետի բոլոր ուղերձները:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյանները պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած պարետատան նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երբեմն դրանք խախտվում են հենց պետական պաշտոնյաների կողմից:

Речь президента ФФА Артура Ванецяна перед началом финала Кубка Армении по футболу (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Կանգ առ, Նիկոլ». Վանեցյանը դիմել է Փաշինյանին

«Ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել էնպիսի մի իրավիճակ, երբ որ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին, ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ: Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին և դրան չհետևի կոնկրետ գործողություն»,- ասաց նա:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնեց, որ հետագայում նրանք կշարունակեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Փաշինյանը գոհ է. հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա կա

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արման Սարգսյանին ու Էդուարդ Մարտիրոսյանին իրենց ներդրած ջանքերի համար, նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք ՀՀ-ին, նրա ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են, և նրանք եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցը անպայման կքննարկենք»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է քաջ գիտակցի, որ վարչապետի ասածներում որևէ բան չի փոխվելու ոչ համաճարակային իրավիճակում, ոչ էլ համաճարակային իրավիճակից դուրս:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել էր աշխատանքից ազատել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին։ Նախագահն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագրերը:

Լրահոս
0