00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ներքաղաքական պայքարը չի դադարում անգամ համավարակի պայմաններում

© Sputnik / Asatur YesayantsРождественская служба в церкви Сурб Григор Лусаворич (6 января 2019). Еревaн
Рождественская служба в церкви Сурб Григор Лусаворич (6 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունը ջանում էր արագ լուծել դատական համակարգում առկա ճգնաժամը, սակայն կորոնավիրուսը խառնեց բոլոր խաղաքարտերը: Այնուամենայնիվ, երկրի ներքաղաքական կյանքը շարունակում է մնալ լարված և իշխանությունը ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու այլընտրանքային ուղիներ է փնտրում:

Մոսկվայի ՄՀՊԻ (Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ հատուկ Sputnik Արմենիայի համար վերլուծել է հայաստանյան ներքաղաքական զարգացումները:

Կորոնավիրուսը չի խոչընդոտում քաղաքականությանը

ՀՀ կառավարությունը փորձում է դիմադրել կորոնավիրուսային վարակի տարածմանը։ Սակայն իրավիճակը դեռ հեռու է լավատեսական լինելուց։ 

«Հասել ենք կրիտիկական վիճակի և արդեն իսկ քայլում ենք դժոխքի միջով»,– հունիսի 6-ին` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Իրավիճակը ավելի սրվեց, երբ պարզվեց, որ վարչապետի մոտ ևս COVID-19 է հաստատվել։ Իշխանությունները կոշտ երկընտրանքի առաջ են կանգնած` կա՛մ խստացնել կարանտինային միջոցները և ունենալ սոցիալ-տնտեսական ռիսկերի աճ, որոնք առանց այն էլ առկա են, կա՛մ պահպանել այժմյան ստատուս–քվոն` քաղաքացիների կյանքի և առողջության անորոշ հեռանկարով։  Արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև հունիսի 13-ը։  Եվ չի բացառվում, որ այն կրկին երկարացնեն։

Премьер-министр Никол Пашинян о ситуации в связи с коронавирусом в прямом эфире (4 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Համաճարակային վիճակն ավելի է վատանում. Նիկոլ Փաշինյան

Թվում է՝ առկա բազմաթիվ խնդիրների պարագայում ներքաղաքական հարցերը պետք է երկրորդ պլան մղվեն, սակայն Հայաստանում քաղաքական պայքարը չի դադարում նույնիսկ սանիտարա–համաճարակաբանական չափազանց անբարենպաստ պայմաններում։ Եվ, հավանաբար, այստեղ առանցաքյին խնդիրը Սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվեի ճակատագիրն է:

Ի սկզբանե քվեարկությունը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 5-ին։  Իշխանություններն ինտենսիվ նախապատրաստվում էին այդ իրադարձությանը։ Կամարտահայտումն այդ պետք է որոշեր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ինչպես նաև մինչև 2015 թվականը նշանակված բարձրագույն դատական ատյանի այլ անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը։

Դժվար է ասել, թե որքանով են Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ ծանոթ հեղափոխական տեսության հիմնադիրների աշխատություններին, սակայն գործնականում նրանք հրաշալի հետևում էին և շարունակում են հետևել Վլադիմիր Իլիչ Լենինի շատ ճշգրիտ և տարողունակ այն սահմանմանը, որ «ցանկացած հեղափոխության հիմնական խնդիրը պետության մեջ իշխանություն ունենալն է։ Առանց այդ հարցը կարգավորելու խոսք չի կարող լինել հեղափոխությանը գիտակցաբար մասնակցելու, էլ չենք ասում՝ այն առաջնորդելու մասին»։

Ճգնաժամն իրար է խառնում մարդկային, պաշտոնեական, ընկերական հարաբերությունները. Փաշինյան

2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո հեղափոխության առաջամարտիկները քայլ առ քայլ հաստատվեցին օրենսդիր և գործադիր մարմիններում, ինչպես նաև վերահսկողություն սահմանեցին խոշոր քաղաքների, այդ թվում՝ Երևանի (որտեղ բնակվում է ընտրողների շուրջ 1/3-ը) քաղաքապետարանի նկատմամբ։ Սակայն այդ ճանապարհին մեկ բարձունք մնաց չհաղթահարված. խոսքը դատական իշխանության մասին է։

Միանգամից ասեմ, որ պետք չէ ներկայիս իրավիճակը պայմանավորել Նիկոլ Փաշինյանի  և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև առկա անձնական հաշիվներով։ Ամեն ինչ ավելի բարդ է և լուրջ։ Կարևոր է հասկանալ, որ Հանրապետության դատական համակարգի մեծ մասը ձևավորվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ինչը նոր «հետհեղափոխական» Հայաստանում «հին աշխարհի» ինքնատիպ խորհրդանիշ է դարձել, որից պետք է շուտափույթ ազատվել։ 

Речь президента ФФА Артура Ванецяна перед началом финала Кубка Армении по футболу (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Կանգ առ, Նիկոլ». Վանեցյանը դիմել է Փաշինյանին

Այստեղ տեղին է հիշել ուշ միջնադարյան Աուգսբուրգյան աշխարհի փոխաբերությունը՝ իշխանության ձեռքում են թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը, թե՛ դատարանները։ Եվ երկու տարի առաջ ՀՀ կառավարությունը, ինչպես ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը Վրաստանում, ընտրեց միատարր իշխանություն ձևավորելու ուղին։ Սակայն այդ մոդելի ձևավորման ճանապարհին խոչընդոտեց դատական համակարգը։ Եվ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դարձավ կառավարության՝ պետական կառավարման համակարգը միասնականացնելու փորձերին դիմադրող խորհրդանիշը։

Փաշինյանը գոհ է. հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա կա

Պատահական չէ, որ մեկ տարի առաջ «ՍԴ-ի հարցի» հանգուցալուծումը բնորոշվեց իբրև «հեղափոխության երկրորդ փուլ»։ Թվում էր, թե կառավարությունը մոտ է իր ռազմավարական նպատակին։ Հայտարարվեց հանրաքվե, սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, առանցքային ռեսուրսները Փաշինյանի ձեռքում էին, իսկ վարչապետի ժողովրդականությունը անհրաժեշտ արդյունքին հասնելու համար լիովին բավարար էր։ Բայց կորոնավիրուսի համավարակը խառնեց բոլոր խաղաթղթերը։ Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելը խաչ քաշեց ապրիլի 5-ի քվեարկության վրա։ Սակայն Մայր օրենքում փոփոխություններ կատարելու հարցը արդիականությունը չի կորցրել։

Ի՞նչ կարող է լինել հանրաքվեի փոխարեն

Սկսվեց քաղաքական և իրավական լուծումների որոնումը, հասկանալու համար, թե ինչ կարելի է անել չկայացած հանրաքվեի հետ։ Ի՞նչ խնդիրներ ծագեցին այդ ճանապարհին։ Արտակարգ դրության ավարտից հետո հնարավոր չէ քվեարկություն կազմակերպել։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ հանրաքվեն կարող էր տեղի ունենալ արտակարգ դրության ավարտից 50 օր հետո։ Հետևաբար՝ «նախավիրուսային շրջանում» իրականացրած քարոզարաշավը հօդս է ցնդում։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հերիք է արդեն. վիրուսի հարցերը լուծելուց հետո Փաշինյանը «քիթ խոթողների» հարցերն է լուծելու

Կորոնավիրուսի համավարակը բուրգի գագաթից իջեցրեց սահմանադրական դատարանի դատավորների փոփոխության հարցը։ Շատ ավելի կարևոր ու արդիական դարձան տնտեսական և սոցիալական խնդիրները։ Հետևաբար, պետք է սկսել քաղաքացիներին նորից համոզել, որ ՍԴ դատավորների փոփոխության հարցը կարևոր է։

Բնականաբար, բոլորը հասկացել և հասկանում են, որ կարանտինով պայմանավորված տնտեսական դժվարությունների հետևանքով հանրաքվեի օգտին արդյունավետ տեղեկատվական արշավ կազմակերպելն այդքան էլ հեշտ չէ։ Առավելևս, որ կարանտինից դուրս գալու ժամկետները չեն նշմարվում։

Եթե ընդունենք, որ արտակարգ դրությունը, լավագույն դեպքում, կձգվի մինչև հուլիսի սկիզբ կամ կես, ապա քվեարկությունը հարկավոր է տեղափոխել աշուն։ Այդ դեպքում կառավարությունն արդեն չի ունենա այն հնարավորությունները, որոնք ուներ գարնան սկզբին։ Կորոնավիրուսի տարածումն ի հայտ բերեց իշխանության մի շարք թերություններ։ Հազիվ թե մյուս քաղաքական գործիչները՝ նրանք, ովքեր այսօր քննադատում են Փաշինյանին, հակահամաճարակային ավելի արդյունավետ լուծումներ առաջարկեին։ Բայց ճակատագրի բերումով հիմա իշխանությունը նրանց ձեռքում չէ, և կատարվածի պատասխանատվությունը՝ դրանից բխող բոլոր հանգամանքներով, ընկնում է ոչ թե նրանց, այլ գործող վարչապետի ուսերին։

Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԱԾ–ի, Ոստիկանության և ԳՇ–ի ղեկավարների ազատման հրամանագրերը

Թերևս այս ամենից է բխում ՍԴ դատավորների հարցը լուծելու այլընտրանքային ուղիներ գտնելու ձգտումը, օրինակ՝ ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ խորհրդարանի միջոցով։

Այդ կապակցությամբ Փաշինյանը դիմեց Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով (ԵԽ անդամ երկրներում սահմանադրական բարեփոխումներին աջակցող խորհրդատվական մարմին)՝ խնդրելով պարզաբանել իրավիճակը, թե արդյո՞ք հնարավոր է Մայր օրենքում փոփոխություններ կատարել վերոնշյալ եղանակով։ Իշխող կուսակցության պատգամավորները սկսեցին առաջարկներ մշակել գործող օրենսդրության շտկման վերաբերյալ։

Մայիսի վերջին ՀՀ կառավարությունը (նախագիծը մշակել էր Արդարադատության նախարարությունը) առաջարկեց հետևյալ ձևաչափը. արտակարգ կամ ռազմական դրության ավարտից հետո երկրի ղեկավարը եռօրյա ժամկետում հրամանագիր է ստորագրում և նշանակում հանրաքվեի նոր ամսաթիվը։

Заседание комендатуры во главе с премьер-министром Николом Пашиняном (8 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Պաշտոնյայի գործողությունները չպետք է հակասեն վարչապետի ասածի կոնտեքստին. Փաշինյան

Այդ սցենարի իրականացումը իշխանություններին թույլ կտար կրճատել քվեարկության հնարավոր հետաձգումը։ Իսկ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեցին այն փոփոխությանը, որը երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնին  թույլ է տալիս արտակարգ դրություն կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում հանրաքվեն չեղարկել:

Օրենքի նախորդ խմբագրումը նման հնարավորություն չէր ընձեռում։ Իսկ հիմա՝ հանրաքվեն չեղարկող փոփոխությունների ընդունումից հետո, կարելի է ՍԴ դատավորների փոխարինումն իրականացնել Ազգային Ժողովի օգնությամբ։ Իսկ դա արդեն լիովին այլ մեխանիզմ է՝ կառավարության համար շատ ավելի հուսալի, քան հասարարական կարծիքի հետ աշխատանքը։

Կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն ունի. «Իմ քայլը» խմբակցությունը քվեարկել է անհրաժեշտ փոփոխությունների օգտին։ Դրանք ուժի մեջ կմտնեն նախագահի ստորագրելուց հետո։ Այս փուլում դրանք հազիվ թե դիմադրության արժանանան։

Այդ սցենարի իրականացումը իշխանություններին թույլ կտար կրճատել քվեարկության հնարավոր հետաձգումը։ Իսկ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեցին այն փոփոխությանը, որը երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնին թույլ է տալիս արտակարգ դրություն կամ ռազմական դրություն հայտարարելու դեպքում հանրաքվեն չեղարկել:

Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը

Իշխանությունը դեռևս վայելում է նաև ժողովրդի վստահությունը: Բայց այն անսահմանափակ չէ։ Եվ կառավարությանն ամենաշատ նյարդայնացնողներից մեկի՝ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը մարդկանց համար առաջնային նշանակություն չի ունենա։ Շատ ավելի կարևոր են աշխատավարձերի, փոքր բիզնեսի շուրջ առաջացած խնդիրները, որոնք ՍԴ-ի հետ բոլորովին կապ չունեն։

Այս ամենի համատեքստում պետք է նկատել, որ կառավարության ընդդիմախոսները ևս ժամանակ չեն կորցնում։ Այդ առումով կարելի է հիշել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հայտարարությունները, որոնք վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այստեղ մենք կրկին ականատես ենք դառնում դատական համակարգի «հատուկ վերաբերմունքին»։

Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում - Sputnik Արմենիա
Նոր պաշտոնանկություններ ու նշանակումներ Հայաստանում

Այսպես, հունիսի 4-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի գլխավորությամբ, չեղյալ հայտարարեց ներկայում արտասահմանում գտնվող ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Ինչ խոսք՝ դատարանի որոշումը կառավարության սրտով չէ։ Տեսանելի հեռանկարում գործադիր իշխանության հակառակորդների հարձակումները, ըստ երևույթին, ծայրահեղ հետանքներ չեն ունենա։

Բայց հանրաքվեի հետաձգումը կարող էր իշխանության համար ոչ ցանկալի հետևանքներ ունենալ, ինչի մասին մտածելու անհրաժեշտություն չուներ Փաշինյանի իշխանությունը կորոնավիրուսի համավարակից առաջ։ Եվ ապահովագրական մեխանիզմի ստեղծումը՝ այն չեղարկելու մասին փոփոխությամբ, դրա հետևանքն է։

 

Սակայն «չկա հանրաքվե - չկա խնդիր» բանաձևը չի աշխատելու։ Պարզապես խնդիրները, ամենայն հավանականությամբ, արդեն ուրիշ կլինեն։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Քոչարյանին կալանքից ազատած դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կդադարեցվի

Լրահոս
0