21:01 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Շատերը կարծում են, որ սև հացը սպիտակից օգտակար է։ Իրականում ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք այն պարունակում է ամբողջական հացահատիկ, որը կարող է լինել և՛ սև, և՛ սպիտակ հացի մեջ։ 

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Շվեդ դիետոլոգ Մարիա Սիտելը ցրել է հացի մասին ամենատարածված միֆերը։ Տեղեկությունը հաղորդում է Expressen պարբերականը։

Սև հացն ավելի՞ օգտակար է

Հարցը գույնը չէ։ Շվեդ գիտնականները սա անվիճելի են համարում։ Հացը կարող է սև լինել նրա մեջ օշարակ ավելացնելու պատճառով, ընդ որում, օշարակն օգտակար հավելումներ անվանել չի կարելի։ Կարևորը, որը որոշում է հացի օգտակար լինելը, նրանում ամբողջական հացահատիկի քանակն է։

«Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին

Հացը` ավելորդ քաշի պատճա՞ռ

Մարմնի քաշի ավելցուկի վրա ոչ այնքան ազդում է այն, թե ինչ և ինչ քանակությամբ եք ուտում, որքան այն, թե ինչպես եք ծախսում ստացած էներգիան։ Ավելին, հացը կարող է օգտակար դիետայի մաս կազմել. ամբողջական հացահատիկից ստացված հացը նախաճաշին կամ ճաշին օգտագործելը նպաստում է երկար ժամանակ քաղց չզգալուն, ինչն ազատում է ընթացքում լրացուցիչ ինչ–որ բան ծամելուց։

Գիրանալու վտանգ չկա. ռուսական հացագործարանում սկսել են լավաշ թխել

Հացը փորի փքվածության զգացողությո՞ւն է առաջացնում

Գիտնականներն այս պնդման հետ համամիտ չեն։ Նրանք պնդում են, որ փորի փքվածության զգացողությունն առաջանում է սթրեսից, նստակյաց կյանքից, օրգանիզմում հեղուկի պակասից, որոշակի սննդային բաղադրիչների նկատմամբ մարսողական համակարգի խնդիրներից։

Հացը վատ ածխաջրե՞ր է պարունակում

Շատերն աշխատում են սննդի մեջ խուսափել ածխաջրերի օգտագործումից, միևնույն ժամանակ դրանք անհրաժեշտ են արյան կարմիր բջիջներ արտադրելու և ուղեղի արդյունավետ աշխատանքի համար։ Գիտնականներն ամբողջական հացահատիկն ածխաջրերի լավագույն աղբյուրներից մեկն են անվանում։

Բուտերբրոդը սնունդ չէ՞

Հակառակը` այն կարող է դառնալ սննդի լիարժեք ընդունում, եթե դուք ընտրեք որակյալ ամբողջական հացահատիկից պատրաստված հաց և դրան ավելացնեք, օրինակ, ավոկադո, հնդկահավ, խաշած ձու և սպանախ։ Այսպիսի բուտերբրոդ ուտելուց հետո հագեցածության զգացողությունը երկար ժամանակ չի լքի ձեզ և լիովին կարող է փոխարինել լիարժեք նախաճաշին։

Հացի իրական գինը, կամ ինչպես էին հայերը շփվում գերի ընկած գերմանացիների հետ

Ըստ թեմայի

Ե՞րբ նախաճաշել և ո՞րն է նախաճաշի ճիշտ տարբերակը. խորհուրդներ սննդաբան Լիլիթ Բաբասյանից
«Ոչ մի մթերք այնքան շատ պաթոլոգիաներ չի առաջացնում, որքան...». ինչն է պետք բացառել սննդից
Գիտնականները պարզ ձև են գտել ծեր տարիքում խելքն ու մտքի սրությունը պահպանելու  համար
թեգերը:
դիետա, Հաց

Գլխավոր թեմաներ