11:41 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է, թե ինչու է վատթարացել նախկին ամուսնու` հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիս - Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, Ջիգարխանյանի հարազատներին է մեղադրել դերասանի առողջական վիճակի վատթարացման համար:

Հունիսի 8-ի առավոտյան լրատվամիջոցները գրել էին, որ 81-ամյա դերասանին հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածի պատճառով, բայց ավելի ուշ դերասանի մտերիմ ընկերը հերքել էր այդ լուրը, նշելով, որ Ջիգարխանյանն ընդամենը հիվանդանոցում պետք է բուժզննում անցներ։

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում ասել է, որ Ջիգարխանյանի մտերիմները չեն հասկանում, թե ինչ է պետք դերասանին։

«Չպիտի նրա ապրելակերպը, կենցաղը փոխեին, չնայած դրան` նրան տեղափոխում էին վարձակալված բնակարաններ, փոխում խնամակալներին:Նա երկու տարի չի ներկայացել թատրոն, ամեն օր տանն էր, դա նույնպես հանգեցրել է նրա առողջական վիճակի վատթարացման»,-ասել է դաշնակահարուհին:

«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ

Նա վստահ է, որ իրենց ամուսնալուծությունը բացասաբար ազդեց Ջիգարխանյանի առողջության վրա։ Պնդում է, որ նույնիսկ այժմ, իրենց ամուսնալուծությունից երկու տարի անց, անհանգստացած է դերասանի առողջությամբ, սակայն Ջիգարխանյանի հետ շփվելու հնարավորություն չունի: Նրա խոսքով` հարազատները դերասանից վերցրել են հեռախոսը:

«Ամուսնալուծությունից հետո նա շատ ավելի տանջվեց, քան ես, որովհետև նրա կյանքը խորտակվեց: Նա ինձ հետ առողջ էր ու ակտիվ»,-ասել է Վիտալինան:

Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։

Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։

Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։

«Նա իմ առաջին տղամարդն էր». Վիտալինան պատմել է իր ու Ջիգարխանյանի հարաբերությունների մասին

Ըստ թեմայի

«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել
«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը
Արմեն Ջիգարխանյանի ընկերն արտիստի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել
թեգերը:
վերակենդանացման բաժանմունք, դերասան, հիվանդանոց, Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայա, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ