09:25 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)
244 0 0

Հայկ Մարությանը շփվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, և նրա հետ Հայկ Մարությանն անմիջական շփում է ունեցել»,- ասաց Կարապետյանը։

Հարցին, թե արդյոք քաղաքապետը թեստ կհանձնի՞, Կարապետյանը պատասխանեց, որ նա կհետևի բժիշկների ցուցումներին։

Կորոնավիրուսից բուժվածների թիվն այսուհետ գերազանցելու է նոր վարակվածներին. ինչի հաշվին

Կարապետյանը տեղեկացրեց, որ Մարությանը նախորդ շաբաթ մեկ թեստ հանձնել է, քանի որ կրկին կոնտակտավոր է եղել։ Թեստի պատասխանը բացասական է եղել։

Հիշեցնենք` այսօրվա վիճակագրության համաձայն` առողջացածների թիվը 5-ով շատ էր գրանցված հիվանդների թվից: Եթե արձանագրված վարակակիրների թիվը 350 էր, ապա առողջացածներինը՝ 355:

350 նոր դեպք` վերջին մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 13 հազար 675 մարդ

 

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1590)

Ըստ թեմայի

ԱԻՆ-ում էլ կան վարակվածներ ու մեկուսացվածներ. նախարար
«Սա մի սարսափելի աշխատանք է». գերմանացի հայ բժիշկը երազում է ներկա գտնվել որդու 1–ամյակին
Հակահամաճարակային պայքարի արդյունքում պոլիկլինիկական համակարգը կուժեղանա. Փաշինյան
Ինչ անեն սրտանոթային հիվանդները, երբ դիմակ կրելը բարդացնում է վիճակը. մասնագետի խորհուրդը
թեգերը:
կորոնավիրուս, Հայկ Մարության, Հայաստան

Գլխավոր թեմաներ