15:07 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Ամերիկյան Opera News ամսագիրը ներկայացնում է օպերային արտիստների կյանքի գլամուրային կողմը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik.  Լիտվաբնակ հայազգի երգչուհի Հասմիկ Գրիգորյանը զարդարել է Opera News հեղինակավոր ամսագրի հունիսյան շապիկը։ Ամսագիրն Instagram–ի իր էջում հրապարակել է լուսանկարը, որտեղ 39-ամյա երգչուհին պատկերված է դասական սև զգեստով։

«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ

«Եռանդուն աստղ` Հասմիկ Գրիգորյան»,– գրված է ամսագրի շապիկին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от OPERA NEWS (@opera.news)

Ամսագիրը հրապարակել  է լրագրող Ֆրեդ Կոնի հարցազրույցը օպերային երգչուհու հետ։

Գրիգորյանը, պատասխանելով լրագրողի` օպերայի բեմում տարբեր կերպարներով հանդես գալու հարցերին, նշել է, որ դերի մեջ մտնելն իր համար առանձնակի ջանքեր չի պահանջում։

«Ես «մտածող» արտիստ չեմ, երբեք չեմ վերլուծում, թե ինչպես անել այս կամ այն։ Խաղն ինձ մոտ ինքնաբերաբար է ստացվում»,– խոստովանել է երգչուհին։

Ամերիկյան Opera News ամսագիրը կարելի է «օպերային Cosmopolitan» համարել։ Այն ներկայացնում է օպերային արտիստների կյանքի գլամուրային կողմը։ Ավելի վաղ ամսագրի շապիկը զարդարել են հայտնի օպերային երգիչներ Ջեյմի Բարթոնը, Լիզեթ Օրոպեսան, Բրայանա Հանթերը և այլք։

Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում` երգիչներ Իրենա Միլկյավիչյուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում։ 2005թ–ից Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատարն է։ Ելույթ է ունեցել Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում։ Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում «Պիկովայա դամա» օպերայում նա կատարել է Լիզայի, «Օթելո» օպերայում` Դեզդեմոնայի, Դվորժակի օպերայում` ջրահարսի պարտիաները։

Երգչուհի Հասմիկ Գրիգորյանն առաջադրվել է «օպերային Օսկարի»

Հանրահռչակ աստղը հատուկ մենահամերգով 2019 թվականի հուլիսին հանդես է եկել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 

Համերգի դիրիժորը թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էր։

Ըստ թեմայի

Հնարամիտ հայի Instagram-ի ֆիլտրերը գրավել են Բեյոնսեին. երգչուհին պատասխանել է Արմենին
Ֆրանսահայ օպերային երգչուհի Մարիամ Սարգսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Երևանում
Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ
Հայաստանը ներկայացնող չորս օպերային երգչուհիներ մասնակցում են Ելենա Օբրազցովայի մրցույթին
թեգերը:
հայ, ամսագիր, երգչուհի, օպերա, Հայաստան

Գլխավոր թեմաներ