15:05 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23420

Մարզիկ և վորքաութի մասնագետ Մանվել Մամոյանին հաճախ են Բրյուս Լի անվանում, ու դա իր պատճառն ունի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Մարզիկ Մանվել Մամոյանը, որը հայտնի է իր ռեկորդներով, 8-րդ անգամ է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում` 1 րոպեում 55 հրում կատարելով երկու մատների վրա։ Sputnik Արմենիան զրուցել է Մամոյանի հետ։

Ռեկորդը գրանցվել է 2019 թվականի ամռանը։ Սակայն Մամոյանը մի քանի օր առաջ է Լոնդոնից ստացել հաստատումն այն մասին, որ իր ռեկորդը ներառվել է հայտնի գրքում։

«Ռեկորդին մեկ ամիս եմ պատրաստվել, քանի որ 1 րոպեում այդքան հրում վաղուց էի կարողանում անել։ Արդյունքում երկար ժամանակ անց ռեկորդս ներառեցին Գինեսի գրքում», – ասաց Մամոյանը։

Ժամանակին հրումների այդ տեսակը կատարում էր հայտնի դերասան Բրյուս Լին։ Հենց նրան ռեկորդն է գերազանցել Մամոյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Երիտասարդ մարզիկն արդեն 8 գրանցված ռեկորդ ունի։ Սակայն առաջիկայում նա ևս երկու ռեկորդի հաստատման է սպասում Լոնդոնից։

Մանվելը հիմա բնակվում է Մոսկվայում և իր ռեկորդները սահմանում Կարմիր հրապարակում` նվիրելով դրանք ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին։ Նա իր ռեկորդների թվով բացառիկ առաջատար է համարվում։

Մանվելը մտադիր է նոր ռեկորդ սահմանել և մեքենան ատամներով քարշ տալ ձեռքերի վրա կանգնած։ Թե ինչպես է անելու, առայժմ չի ցուցադրում։ Instagram–ի իր հետևորդներին նա ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ նա մեքենա է քարշ տալիս ատամներով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Manvel Mamoyan (@manvelmamoyan)

Մամոյանը ծնվել է 1993 թվականին Երևանում։ Սպորտի հանդեպ սերը մանկուց է. սկսել է մարզվել 10 տարեկանից, ձյուդոյի պարապմունքների է հաճախել։ Որոշ ժամանակ աշխատել է Ռուսաստանի առևտրի կենտրոններից մեկում, հետո վերադարձել է Հայաստան, որտեղ էլ սահմանել է իր առաջին ռեկորդը` 2 ժամ 45 րոպե կատարելով հրում վարժությունը 3 հազար 515 անգամ։ Այն ժամանակ ռեկորդը ներառվել է Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների «Դյուցազնագրքում»։

Երևանցի մարզիկը երկու մատով ռեկորդային թվով պոկում է անում գետնից. տեսանյութ

Արդեն 2015 թվականին նա սահմանել է Գինեսի գրքում ներառված իր առաջին ռեկորդը։ Մեկ րոպեում Մամոյանը 27 հրում է կատարել ուղղահայաց դիրքում։ Հետո Գինեսի գրքում է ներառվել հաջորդ ռեկորդը` 1 րոպեում 67 կքանիստ ցատկով։ Այնուհետև կարողացել է մեկ րոպեի ընթացքում ձեռքերի վրա կանգնած 37 անգամ կատարել հրում վարժությունը։ Նա Լոնդոնին զարմացրել է նաև մեկ ոտքին հենված մեկ ձեռքի վրա հրումներ կատարելով` 1 րոպեի ընթացքում 34 անգամ։

Ըստ թեմայի

«Ամեն ինչ գլխում է, ոչ թե...». ինչպես է «հայ Բրյուս Լին» Գինեսի ռեկորդների գիրք մտել
Ինչպես Յուրի Սաքունցն իր կյանքը երկարացրեց 15 տարով. մարզիկն այդքանով կանգ չի առնի
Հայ մարզիկները Ռուսաստանում նոր ռեկորդներ են սահմանել և կարող են Գինեսի գրքում հայտնվել
թեգերը:
Մանվել Մամոյան, ռեկորդ, Գինեսի գիրք, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ