11:40 25 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Ընդդիմությունը զայրացած է Երևանի քաղաքապետի շռայլ որոշումներից և ԱԺ-ում կազմակերպված քննարկումներին նրա բացակայությունից:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Երևան քաղաքի բյուջեում վերջերս վերաբաշխում է եղել. 9,9 մլն դրամ նախատեսվել է նոր ծառայողական ավտոմեքենա գնելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: Նա Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց. «Էս կորոնավիրուսի նեղ պայմաններում ի՞նչ ծառայողական մեքենա»:

Փոխքաղաքապետը հստակեցրեց, որ այն նախատեսված է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի համար, որը ծառայողական ավտոմեքենա չունենալու պատճառով արդեն կես տարի իր անձնական օգտագործման ավտոմեքենան է շահագործում, իսկ 15-20 օր առաջ այդ մեքենայով վթարի է ենթարկվել:

«Մեր ավտոմեքենաների պարկն ուսումնասիրելով չգտանք պատշաճ ավտոմեքենա, որը կարող էր տրվել վարչական շրջանի ղեկավարին»,- պարզաբանեց Սարգսյանը:

Միաժամանակ փոխքաղաքապետը հայտնեց, որ քաղաքապետի ծառայողական մեքենան էլ դրվել է աճուրդի, բայց դեռ չի իրացվել:

«Դրա մեկնարկային արժեքը 7 մլն դրամ է, այն բավական հնացած մեքենա է և այսօր ծախսերի կառավարման տեսանկյունից այնքան էլ արդյունավետ չէ հին մեքենա պահելը»,- ասաց Սարգսյանը:

«Երևանում ինքնակամ կառույցներ հայտնվում են նաև քաղաքային նոր իշխանության օրոք». Խաժակյան

Նրա խոսքով՝ քաղաքապետարանում մտածում են էլէկտրամոբիլների անցնելու կամ առնվազն շատ հնացած մեքենաները նորերով փոխարինելում մասին:

«Որովհետև, օրինակ, տարեկան երեք անգամ փոխանցման տուփը փոխվում է, և դա այդ մեքենայի գնի 50 տոկոսն է կազմում»,- նշեց փոխքաղաքապետը:

Ի դեպ, քաղաքապետի ծառայողական ավտոմեքենայի թեմային այսօր անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: Նա Facebook-ի իր գրառման մեջ հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ առաջադրվել էր Երևանի քաղաքապետի ընտրություններում և թեկնածուի կարգավիճակում էր, հայտարարում էր քաղաքապետարանի ծառայողական ավտոմեքենաների թիվը 70%-ով կրճատելու մասին, մինչդեռ այսօրվա քաղաքապետը ճիշտ հակառակն է անում:

«Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, ամրակցեց պաշտոնյաներին»,- գրել է Խաժակյանը՝ հավելելով, որ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում է արել և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրել նոր ծառայողական մեքենա գնելու նպատակով։

«Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից»,- ավելացրել է ավագանու ընդդիմադիր անդամը:

Նշենք, որ Հայկ Մարությանն այսօր ներկա չէր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: Նրա փոխարեն քաղաքապետարանի ծախսերը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, որը քաղաքապետի բացակայությունը պատճառաբանեց քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով: Փոխքաղաքապետի խոսքով՝ Մարությանը շփվել է նրանց հետ և հիմա ինքնամեկուսացած է:

Երևանի աղմկահարույց նվիրատվություններն ու Սամսոնյանի օրենսդրական առաջարկը

Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն, ընդգծեց, որ ցանկության դեպքում քաղաքապետը կարող էր հեռավար պատասխանել պատգամավորների հարցերին ու հիշեցրեց, որ քաղաքապետն առաջին անգամ չէ, որ խուսափում է ԱԺ ներկայանալուց:

Ըստ թեմայի

«Փարկինգ Սիթի Սերվիսը» Երևանի քաղաքապետարանից 1.6 մլն դոլար է հափշտակել
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով
Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հերթապահություն
Երևանի քաղաքապետարանը տարեցներին մեկ ամսվա մթերք ու կենցաղային ապրանքներ է տվել
թեգերը:
ավտոմեքենա, Մանե Թանդիլյան, ԱԺ, Հայկ Մարության, քննարկում, Երևանի քաղաքապետարան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ