15:50 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
383 0 0

Հայաստանում արդեն երկրորդ երեխայի մոտ է Կավասակիի համախտանիշ ախտորոշվում. երկուսն էլ վարակված են եղել կորոնավիրուսով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կավասակիի համախտանիշի ևս մեկ դեպք է գրանցվել Հայաստանում, այս անգամ` 9–ամյա մի երեխայի մոտ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ինը տարեկան երեխայի առողջական վիճակն ի սկզբանե ծանր է եղել, սակայն այս պահին նրա մոտ կլինիկական բարելավում է նկատվում։ Երեխայի վիճակը կայունացել է»,–ասաց Նիկողոսյանը։

Երեխայի մոտ մինչ այդ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Ինչ վերաբերում է 4 տարեկան երեխային, որի դեպքում նույնպես Կավասակիի համախտանիշ էր ախտորոշվել, ապա, Նիկողոսյանի խոսքով, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, բայց բժիշկների հսկողության տակ է լինելու։

Հիշեցնենք` Կավասակիի համախտանիշի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ հունիսի 3-ին։ Հունիսի 5-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ն հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ 4-ամյա երեխայի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ են եկել պարանոցային մկանների արտահայտված կարկամություն, ներբանների, ափերի, դեմքի, որովայնի ցանավորում, այտուցներ վերջույթներին ու դեմքին, ինչպես նաև հավաքվել էր հեղուկ որովայնի խոռոչում: Մի քանի օրերի ընթացքում երեխայի մոտ գրանցվել է բարձր տենդ։ Նրա մոտ հայտնաբերվել էր տասներկումատնյա աղու խոց։
Նշենք, որ Կավասակիի ախտանշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը և այլն:

Ըստ թեմայի

«Ջան»–ից բացի ուրիշ բան չի լսել. Գյումրիում սպանված երեխայի հարազատները պատմեցին մոր մասին
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա
COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում. տեսանյութ
թեգերը:
Կավասակիի համախտանիշ, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ