00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է՝ երբ կվերատեղադրվի Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչը

© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցЭчмиадзинский кафедральный собор
Эчмиадзинский кафедральный собор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավարտվել է Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը, ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Հավատավոր հայ քրիստոնյաները կկարողանան տանը նստած հետևել Էջմիածնի Մայր տաճարի խաչի օծման և վերատեղադրման արարողությանը։ Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ հունիսի 14-ին վերջապես կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը, որը հանվել էր գմբեթի վերանորոգման և ամրակայման աշխատանքների համար։

Միրանը համբուրում է Մայր տաճարի դուռը, բայց չի խաչակնքվում. ինչո՞ւ է նա պահպանում Անին

«Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Խաչի օծման և տեղադրման արարողությունը կհեռարձակվի Մայր աթոռի Facebook-ի պաշտոնական էջում և «Շողակաթ» հեռուստաընկերությամբ՝ ժամը 19:00-ին։

Նշենք, որ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը տարբեր տարիների մասնակի վերանորոգվել է, սակայն ամբողջական հիմնանորոգում չի կատարվել։ Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։

Տեր Վահրամ քահանա. «Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց»

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջական հիմնանորոգման և ամրակայման անհրաժեշտություն կա: 2013 թվականից Մայր տաճարը «երկաթե կցորդիչների մեջ է», իսկ 2016-ից սկսվել են Տաճարի վերանորոգման և ամրակայման բուն շինարարական աշխատանքները: Եկեղեցու ամրակայման նախագիծը համաձայնեցված է ՀՀ մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, քանի որ Մայր Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին, 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Ուշագրավ բացահայտումներ` Էջմիածնի վերականգնվող Մայր տաճարում. ինչո՞վ կզարմացնի Մայր Աթոռը

Լրահոս
0