00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը

© Photo : Aurora Humanitarian InitiativeВизит бывшей поспред США при ООН Саманты Пауэр в мемориальный комплекс Цициернакаберд и музей-институт Геноцида армян (8 июня 2018). Еревaн
Визит бывшей поспред США при ООН Саманты Пауэр в мемориальный комплекс Цициернакаберд и музей-институт Геноцида армян (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1915 թվականի ջարդերի ժամանակ Բաբո Կույումջյանը 6 տարեկան է եղել։ Ամբողջ ընտանիքից միայն նա է փրկվել։

Ժաննա Պողոսյան, Sputnik

1915 թ․-ի ցեղասպանությունից փրկված հայերի մասին պատմություններն ապշեցուցիչ են, հուզիչ և երբեք չեն կորցնում արդիականությունը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը հոդված է հրապարակել «The Armenian Weekly» պարբերականում՝ «Փրկվածները․ հայոց Ցեղասպանությունից հետո ողջ մնացած երեխաները՝ Հալեպի մանկատանը» վերնագրով, և ներկայացրել է կոտորածից փրկված կանանց և երեխաների իրական պատմությունները։

Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

Գզոյանը պատմում է, որ 1915 թ-ին թուրք սպաներին հրամայված էր սպանել 18-50 տարեկան բոլոր հայ տղամարդկանց։ Կանանց և երեխաներին հանձնում էին, այսպես կոչված, «սպիտակ ստրկության», այսինքն՝ գրոշներով (ավելի ճշգրիտ՝ 0,5-2 թուրքական ոսկով կամ լիրայով՝ մոտ 2-8 ԱՄՆ դոլար) վաճառում էին թուրքական ընտանիքներին՝ որպես ծառա։

Այդ հարցին անդրադարձ կա Անտանտի երկրների ու Օսմանյան կայսրության կառավարության ստորագրած Սևրի խաղաղության պայմանագրի 142-րդ կետում։ Պայմանագրի ստորագրման պահին` 1920 թվականին, Թուրքիայի զգալի մասն արդեն գրավել էին Անտանտի պետությունների զորքերը։

Ըստ այդ կետի` «․․․ Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է բոլոր անհրաժեշտ միջոցներով օգնել, որ փնտրեն և ազատագրեն ցանկացած ռասայի և կրոնի այն անձանց, որոնք անհետացել, վաճառվել կամ գերի են ընկել 1914թ․-ի նոյեմբերի 1-ից սկսած․․․»։

Դրան հետևեցին որբերի զանգվածային որոնումները, և նրանց խնամքի համար հատուկ կենտրոններ կառուցվեցին։ Մեկը՝ Հալեպի որբերի տունը, բացվեց Սիրիայի մայրաքաղաքում, դանիացի միսիոներուհի Կարեն Յեպպեի ջանքերով։ Նա մոտ 2000 հայի է փրկել մուսուլմանական հարեմներից. ոմանց համար փրկագին է վճարել, ոմանց էլ օգնել է փախչել։ Հալեպի որբերի տունը փրկության անհավանական պատմություններ է տեսել, որոնցից մեկը Գզոյանը պատմում է իր հոդվածում։

Բաբո Կույումջյան անունով պատանին 18 տարեկան է եղել, երբ հայտնվել է Հալեպի որբերի տանը։ Անձնական գործից (կազմվում էր որբանոցի յուրաքանչյուր բնակչի համար) հետևում է, որ Բաբոն իր ընտանիքի միակ փրկված անդամն է եղել։

Музей Геноцида армян в Армении - Sputnik Արմենիա
«Փամփուշտ տվեք` ինձ կրակեմ». օտար կանայք, որ հայ որբերին մայրեր դարձան. մաս 2–րդ

Կույումջյանի ընտանիքն ապրել է Մալաթիա գավառի Հեքիմ Խան գյուղում։ Ընտանիքի հայրը՝ Գարո Կույումջյանը, 1914թ․-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, զորակոչվել է թուրքական բանակ։ Նա այդպես էլ չի վերադարձել, բայց հաստատ հայտնի չէ` զոհվել է մարտի դաշտում, թե գնդակահարվել թուրքերի կողմից, քանի որ հաճախ զորակոչի պատրվակով հայ տղամարդկանց զանգվածային սպանություններ էին իրականացվում։

1915 թվականին Բաբոն 6 տարեկան է եղել։ Նա պատմել է, որ «քաղաքից եկած» թուրքերը խառնաշփոթ են առաջացրել գյուղում։ Մտել են նրանց տուն, Բաբոյին և նրա մորը՝ Վարդենի անունով, միացրել են քարավանին։ Ամայի վայր հասնելով՝ նրանք բռնաբարել են մորը, իսկ տղային նետել են կամրջից։ Սակայն տղան հրաշքով ողջ է մնացել։ Նա փախել է մոտակա լեռներ և երկար ժամանակ ապրել անտառներում վայրի կենդանիների հետ` սնվելով միայն խոտերով։

Սիրո միաբանության գլխավոր միանձնուհու խոստովանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Որոշ ժամանակ անց նա հասել է բնակելի գյուղ, որտեղ ինչ-որ ժամանակ գոյատևել է ողորմություն խնդրելով։ Ապրելու միջոցներ որոնելով` նա գյուղից գյուղ է անցել, մինչև աշխատանք է գտել գյուղերից մեկում՝ վարորդ դառնալով մուսուլման ընտանիքում։ Այնտեղ էլ հանդիպել է երկու հասակակից հայերի, որոնք նույնպես տուժել են ջարդի ժամանակ։ Տղաները միավորվել ու որոշել են փախուստ կազմակերպել։ Շրջանցիկ ճանապարհներով հասել են Սիրիա և 1927 թ․-ի նոյեմբերին հայտնվել Հալեպի որբերի տանը։

Բաբոն որբանոցում երկար չի մնացել։ Անհրաժեշտ օգնություն տրամադրելուց հետո 1928թ․-ի հուլիսին նրան ուղարկել են «ազատ թռիչքի»։ Հայ Մաուգլիի հետագա ճակատագիրն անհայտ է, սակայն Որբերի տան հաշվետվության եզրակացությունը՝ «ինքնուրույն է, կարող է իր մասին հոգ տանել», հույս է ներշնչում, որ նա հետո լավ կյանքով է ապրել, թեև այդ կյանքը մռայլ ու անհույս էր սկսվել։

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Լրահոս
0