00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեղծ աճուրդ և մեծ փողեր. Բաղրամյան համայնքի 32-ամյա ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Aram NersesyanСело Арагацаван
Село Арагацаван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համայնքի ղեկավարի կազմակերպած կեղծ աճուրդի հետևանքով համայնքին պատճառվել է 64.353.940 դրամի նյութական վնաս:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Բաղրամյան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Бывший глава административного района Ачапняк города Еревана Геворк Бабаян - Sputnik Արմենիա
Գևորգ Բաբայանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քննչական կոմիտե

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2016թ. աշնանից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում առերևույթ թույլ է տվել չարաշահումներ. իր քրոջ ամուսնու` Մյասնիկյան համայնքի նախկին ղեկավարի օժանդակությամբ, շահադիտական և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, էական վնաս է պատճառել Բաղրամյան համայնքի, ՀՀ ներդրումներ իրականացնող ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: Նրա գործողությունների հետևանքով օտարերկրյա ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված բարենպաստ միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելով՝ էական վնաս է պատճառել նաև պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարը, իմանալով, որ նշված ՍՊԸ-ն ցանկանում է ընդլայնել իր գործունեությունը Բաղրամյան և հարակից համայնքներում և ձեռք բերել հողատարածքներ, ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին տրամադրել է խեղաթյուրված տեղեկություն՝ համայնքում գտնվող հողատարածքների նկատմամբ գրանցված իրավունքի տեսակի, պատկանելության վերաբերյալ՝ նպատակ ունենալով համայնքի հաշվեկշռում գտնվող հողատարածքները միջնորդավորված եղանակով, հետևաբար նաև՝ ավելի բարձր արժեքով վերավաճառել ընկերությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Զորամասերից մեկի հրամանատարին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

2018 թվականի օգոստոսի վերջին, համայնքի ղեկավարը, ՍՊԸ փոխտնօրենին հայտնել է, որ համայնքի սեփականություն հանդիսացող, վաճառքի ենթակա հողատարածք առկա չէ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որպեսզի հիշյալ ընկերությունը մասնակցի համայնքին պատկանող հողերի աճուրդով վաճառքի գործընթացին։ Օրեր անց, սակայն, վերջինիս տեղեկացրել է, թե, իբրև, սեփականատերերից մեկը վաճառում է իրեն պատկանող հողը՝ նրան ուղղորդելով կապ հաստատել գնման առարկա հանդիսացող հողատարածքի հետ փաստական և իրավական որևէ առնչություն չունեցող իր քրոջ ամուսնու հետ, որը ներկայացել է իբրև նշված հողատարածքի սեփականատիրոջ կողմից լիազորված անձ: Վերջինս հողատարածքի ձեռքբերման հարցով ընկերության փոխտնօրենի հետ, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել՝ 1 հեկտարը 1.100 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որպես կանխավճար պահանջել և ստացել 4.845.000 ՀՀ դրամ գումար՝ վստահ լինելով, որ հողատարածքի աճուրդը լինելու է ձևական և հաղթող է ճանաչվելու ինքը:

2018թ. նոյեմբերին կողմերը կնքել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքի՝ 71.489.000 ՀՀ դրամով առուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո բանկային փոխանցման եղանակով վերջինս ստացել է պայմանավորված գումարի մի մասը՝ 20.000.000 ՀՀ դրամը:

Премьер-министр Никол Пашинян на заседании комиссии, координирующей работу по предотвращению распространения коронавируса в Армении (11 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի». Փաշինյան

Համայնքի ղեկավարը, միջնորդավորված եղանակով հողատարածքները վաճառելու իր մտադրությունն ի կատար ածելու նպատակով, իր իրավասության սահմաններում, 2018թ սեպտեմբերին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու նիստի ընթացքում առաջարկել և ստացել է համայնքի ավագանու համաձայնությունը` համայնքի սեփականություն հանդիսացող վերոհիշյալ 132 հա հողն աճուրդով օտարելու վերաբերյալ և նույն օրը, համայնքի ղեկավարի որոշմամբ, նշված հողատարածքների վերաբերյալ հայտարարվել է աճուրդ-վաճառք` մեկ հեկտարի մեկնարկային վաճառքի գին սահմանելով 67.500 ՀՀ դրամ:

2018թ. նոյեմբերի 16-ին կազմակերպված ձևական աճուրդում վաճառքի հաղթող է ճանաչվել համայնքի ղեկավարի քրոջ ամուսինը, որից օրեր անց նշված հողատարածքը 9.360.352 ՀՀ դրամով վաճառվել է վերջինիս, որը աճուրդով գնված հիշյալ հողատարածքը առքուվաճառքի պայմանագրով, նոտարական վավերացմամբ, վերավաճառել է հիշյալ ՍՊ ընկերությանը` նույն օրը ստանալով նաև վաճառքի մնացած 39.508.940 ՀՀ դրամը՝ այդկերպ համայնքին պատճառելով ընդհանուր 64.353.940 ՀՀ դրամի նյութական վնաս:

«Հյուսիս-հարավի» գործով արդեն 29 մեղադրյալ կա, նրանց թվում են գործող և նախկին պաշտոնյաներ

Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի կողմից մերժվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը 32-ամյա Գոռ Խաչատուրի Միրզոյանն է, որը պաշտոնը ստանձնել է 2016 թվականի նոյեմբերի 11-ից:

Լրահոս
0