11:18 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (209)
357 0 0

Հեռուստաաստղը հայտնել է, որ Փսալմն արդեն սկսել է քայլել: Հեռուսատաստղը որդուն համարում է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի վերածնունդը։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել որդու՝ Փսալմի հետ ու նշել, որ տղան սկսել է քայլել:

«Իմ փոքրիկ տղա Փսալմը շատ քաղցրիկն է: Նա արդեն քայլել է սովորել»,- գրել է Քիմը:

Լուսանկարը հիացրել է աստղի հետևորդներին: Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել:

«Հրաշք եք, քաղցրիկ տղա, խենթանում եմ ձեր ընտանիքի համար, միշտ միասին լինեք»,-գրել են նրա երկրպագուները:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Լուսանկարը մի քանի ժամում ավելի քան 2 միլիոն 600.000 հետևորդ է հավանել։

Նշենք, որ Քիմ Քարդաշյանն ու նրա հայտնի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, չորս երեխա ունեն` երկու աղջիկ՝ Նորթը և Չիկագոն, և 2 տղա՝ Սեյնթը և Փսալմը։ Քիմի առողջական վիճակի պատճառով (բժիշկները նրան խորհուրդ չէին տալիս ծննդաբերել) Չիկագոն և Փսալմը ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։ Ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ Փսալմին համարում է իր հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի վերածնունդը։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր կրտսեր երեխաներին՝ Չիկագոյին և Փսալմին, 2019 թ․-ին հայաստանյան ուղևորության ընթացքում մկրտեց Սուրբ Էջմիածնում։ Դա նրա երկրորդ այցելությունն էր պատմական հայրենիք։ Առաջին անգամ նա Հայաստան եկել էր 2015թ-ին։

Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (209)

Ըստ թեմայի

Ամենահարուստները. Քարդաշյանի քույրն ու ամուսինը գլխավորել են «փողոտ» աստղերի վարկանիշը
«Բախտավոր տղա, շնորհավորում եմ». Քարդաշյանն ամուսնու հետ կրքոտ լուսանկարներ է հրապարակել
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում ներդաշնակություն է․ Քիմը սրտառուչ լուսանկար է հրապարակել
թեգերը:
Լուսանկար, որդի, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ