00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում

© Pixabay / hasanoguzartКлубника
Клубника - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ելակ սիրում են գրեթե բոլորը, բայց ոչ բոլորը գիտեն, թե որքան օգտակար է օրգանիզմի համար այդ քաղցր ու հյութեղ հատապտուղը։ Ելակի օգտակար հատկությունների, ինչպես նաև հակացուցումների մասին կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։

Ելակը հատապտուղների թագուհին է համարվում, որովհետև ամենից շատ սննդարար նյութեր պարունակում է հենց այս հատապտուղը։

Արդյունավետ է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում

Ելակը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք ոչ միայն դանդաղեցնում են ծերացման գործընթացը, այլ նաև խանգարում է ուռուցքների աճին։ Օգնում է նվազեցնել օրգանիզմի բորբոքումները, ինչպես նաև բարձրացնում է դիմադրողականությունը։ Մոտ 150 գրամ ելակը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 144 տոկոսը։

Ведерко с помидорами - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ լոլիկ եք ուտում

Ուսումնասիրությունները հաստատում են, որ օրական 50 գրամ ելակի օգտագործումը 80 տոկոս դեպքերում օգնում է կանխել կերակրափողի նախաքաղցկեղային գոյացությունների վատթարացումը։

Լավացնում է հիշողությունն ու մաշկի վիճակը

Ելակ օգտագործելիս լավանում է կարճաժամկետ հիշողությունը։ Մասնագետները ցրված մարդկանց խորհուրդ են տալիս օրական գոնե երկու չափաբաժին ելակ ուտել։

Այս հատապտուղն օգտակար է նաև մեր մաշկին։ Չէ՞ որ վիտամին C-ն, ինչպես հայտնի է, կենսական նշանակություն ունի կոլագենի արտադրման համար, որն օգնում է պահպանել մաշկի առաձգականությունը։

Ինչպես է սև շոկոլադն ազդում օրգանիզմի վրա

Օգնում է կանխել սրտի նոպաները

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարբերաբար ելակ ուտելու դեպքում հնարավոր է նվազեցնել սրտի նոպայի ռիսկը։

Приготовление теста по рецепту - Sputnik Արմենիա
Հավկիթն օրգանիզմի համար օգտակա՞ր է, թե ՞ վնասակար. միֆ և իրականություն

Փորձագետներն այդ ուսումնասիրությունը կատարել են 18 տարի շարունակ։ Նրանք պարզել են, որ հետազոտության այն մասնակիցները, որոնք մեծ քանակությամբ ելակ են կերել, 34 տոկոսով հազվադեպ են տառապել սրտի նոպաներից, քան նրանք, ովքեր շատ ավելի հազվադեպ են ելակ օգտագործել։

Բացի այդ, հատապտուղը կալիում է պարունակում, որն արյան ճնշման լավագույն կարգավորիչներից է համարվում։ Այն օգնում է նվազեցնել բորբոքումը և իջեցնել արյան բարձր ճնշումը, հենց այդ պատճառով էլ հատապտուղն օգտակար է սրտին։

Իջեցնում է վնասակար խոլեստերինի մակարդակը

Իսպանացի և իտալացի մասնագետները մի քանի տարի առաջ համատեղ աշխատանքի ընթացքում հայտնաբերել են, որ ելակը մեծ ազդեցություն ունի արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա։ Առողջ կամավորների թիմը մեկ ամիս շարունակ ամեն օր մոտ 450 գրամ ելակ է կերել՝ տեսնելու համար, թե ինչպես նա կանդրադառնա նրանց արյան մեջ խոլեստերինի քանակի վրա։ Ամսվա վերջում մասնակիցների մոտ «վատ» խոլեստերինի մակարդակը նկատելիորեն նվազել է։

Էներգիայի աղբյուր է

Այս մթերքը հարուստ է ածխաջրերով (գլյուկոզա, ֆրուկտոզա), որոնք շատ արագ վերածվում են էներգիայի։ Բացի այդ, մեծ քանակությամբ բջջանյութի շնորհիվ արագ հագեցնում է օրգանիզմը՝ չծանրաբեռնելով այն։

Պայքար իմունիտետով. ինչպե՞ս է օրգանիզմը դիմադրում վարակներին

Կողմնակի ազդեցություններ

Չափից շատ օգտագործումը նվազեցնում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է մակարդելիության խանգարում ունեցող մարդկանց մոտ հանգեցնել կապտուկների և արնահոսության։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը

Քանի որ մեծ քանակությամբ ելակը նվազեցնում է արյան մակարդելիությունը, ապա վիրահատությունից առնվազն երկու շաբաթ առաջ պետք է հրաժարվել այդ հատապտղի օգտագործումից, քանի որ վիրահատության ընթացքում և դրանից հետո արնահոսության վտանգը մեծանում է։

Բացի այդ, ելակը կարող է վնասակար լինել երիկամների խնդիրներ ունեցողների համար։ Շատ կարևոր է հիշել նաև, որ օրգանիզմին վնաս է հասցնում սխալ պայմաններում աճեցված ելակը։ Այն հաճախ է հայտնվում պեստիցիդներով աղտոտված մթերքների ցանկում, ուստի հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, թե որտեղ է հատապտուղն աճեցված։

Սննդամթերքի ո՞ր տեսակներն են օրգանիզմը պաշտպանում վիրուսներից

Լրահոս
0