09:09 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (100)
40402

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ ԱԺ ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօերն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում գնահատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ԱԱԾ-ի կատարված քննչական գործողությունները:

«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Նորաստեղծ կուսակցությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ վերջինս հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը:

Ծառուկյանի տան խուզարկության պատճառը նրան պատկանող խաղատներն են

«Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է»,- պնդում են «Հայրենիքի» ղեկավարները և դատապարտում Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»:

Վանեցյանի կուսակցությունում համոզված են, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է ու ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը:

Համացանցում են հայտնվել Ծառուկյանին վերագրվող հանցագործությունների մասին տեղեկություններ

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է անցկացնում ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը:

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (100)

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ուղղակի առճակատում է իշխանության հետ. Դունամալյան
Իշխանության անդամների 100 տոկոսը պետք է փոխվի. Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի կուսակիցները մեկնաբանում են իրենց առաջնորդի մասին հրապարակումները
Փաշինյանի խոսնակը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին
թեգերը:
Հրաժարական, խուզարկություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, հարցաքննություն, Նիկոլ Փաշինյան, քաղաքականություն, Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ