12:45 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
47610

Բանգլադեշում գտնվող հնագույն քրիստոնեական տաճարը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Sputnik Արմենիան ներկայացնում է մի բենգալացի ընտանիքի մասին, որը տարիներ շարունակ հավատարմորեն ծառայում է հայկական եկեղեցուն։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Բանգլադեշի երբեմնի ծաղկուն հայ համայնքն այլև չկա։ Բայց հիշատակը վառ է մնում։ Դաքայի սրտում վեր է խոյանում հայկական ամենաարտասովոր վանքերից մեկը՝ Սուրբ Հարությունը։ Այն գտնվում է Արմանիտոլա շրջանում, որը բենգալերենից թարգմանաբար նշանակում է «հայկական քաղաք», իսկ Հայկական փողոցը տանում է դեպի տաճար։

Фотография армянской церкви Святого Воскресения в Дакке, сделанная в 1930-х годах
© Photo :
Դաքքայում գտնվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու լուսանկարը՝ 1930-ականներին

Հարավարևելյան Ասիայի հայ ընտանիքների պատմությունն ուսումնասիրող ու «Բանգլադեշի հայկական եկեղեցի» նախագծի գիտական համակարգող Լիզ Չատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշեց, որ Դաքայի տաճարը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։

Նրա խոսքով՝ Սուրբ Հարություն եկեղեցու հսկիչ Արմեն Արսլանյանն արդեն հայտ է ուղարկել։

«Ցավոք, կորոնավիրուսի համավարակի պատճառով դիտարկման գործընթացը շատ դանդաղ է ընթանում։ Սակայն առաջխաղացում կա, ու մենք հույս ունենք, որ Դաքայի հայկական եկեղեցին մի օր կհայտնվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»,- ասաց նա։

Իր տեսակի մեջ եզակի պաշտամունքային կառույցը նավի տեսք ունի, և դա պատահական չէ։ Նավն, ըստ էության, համայնքի, դրա բարեկեցության խորհրդանիշն է։ Հայերը միջազգային առևտրի պատճառով են հասել Հարավ-արևելյան Ասիա, մասնավորապես՝ Բանգլադեշ։ Հայերն առաջին անգամ այստեղ հայտնվել են XVIII դարում և մենաշնորհային դիրքը զբաղեցրել ջուտի ու աղի շուկայում։

Ինչ վերաբերում է Սուրբ Հարություն եկեղեցուն՝ այն կառուցվել է 1781 թվականին ու համարվում է Բանգլադեշի հնագույն քրիստոնեական տաճարը։ Բակում 350 տապանաքար կա սև ու սպիտակ մարմարից, որոնք խոսում են ազնվական հայերի մասին։ Գաղտնիք չէ, որ Դաքայում այն պարտադիր այցելելու տեսարժան վայրերի ցանկում է։ Զբոսաշրջիկներն այն համարում են երբեմնի ծաղկուն հայ համայնքի ոգին։

Որոշ աղբյուրների համաձայն՝ Սուրբ Հարություն տաճարի վերանորոգման համար ամբողջ համայնքը գումար է հավաքել, սակայն հիմնական ներդրողները չորս խոշոր վաճառականներն են եղել՝ Միքայել Սարգսյանը, Աստվածատուր Գևորգյանը, Մակար Պողոսյանն ու Խոջա Պետրոսյանը։ Տարածքը նվիրել է ազգությամբ հայ Աղա Չաիկ Մինասը։ Տաճարն օծելու համար Հայաստանից մեկնել է եպիսկոպոս Եփրեմը, որը հետագայում դարձավ Ամենայն Հայոց կաթողիկոս՝ Եփրեմ 1-ին Ձորագեղցին։

Надгробные плиты во дворе армянской церкви Святого Воскресения. Дакка, Бангладеш
© Sputnik / Karen Avetisyan
Գերեզմանաքարեր Սուրբ Հարության հայկական եկեղեցու բակում,Դաքա, Բանգլադեշ

Կորուսյալ ոսկին կամ «խենթ» մականունով բենգալացին

Արդեն XX դարում, երբ բրիտանացիները հեռացել էին Հնդկաստանից, հայկական համայնքը սկսեց պակասել։ Իսկ 1970 թվականին Արևելյան Բենգալիայում անկարգություններ սկսվեցին․ բենգալացիներն անկախություն էին պահանջում Պակիստանից։ Այն ժամանակ Դաքայում անկարգություններ սկսեցին իսլամական խմբավորումները, որից անմասն չմնաց նաև Սուրբ Հարություն վանքը։

Լիզ Չատերի խոսքով՝ եկեղեցին մասամբ թալանել են։ Հենց այդ պատճառով էլ որոշվել է այնտեղ մնացած արժեքավոր իրերը փոխանցել աշխարհիկ կառավարությանը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ուղարկելու համար։

«Անկախության համար պատերազմի առաջացրած իրարանցումն ու անորոշությունը Դաքայի հայ համայնքն ամբողջույամբ ոչնչացրին, նրանք ցրվեցին աշխարհով մեկ»,- նշեց նա։

Майкл Джозеф Мартин во время интервью (4 декабре 2008). Дакка
© AFP 2020 / MUNIR UZ ZAMAN
Մայքլ Ջոքեֆ Մարտին, 2008 թվական

Պետք է նշել, որ Բանգլադեշի վերջին հայը Սուրբ Հարություն տաճարի վանահայր Մայքլ Ջոքեֆ Մարտինն (Միքայել Հովսեփ Մարտիրոսյան) էր, որը մահացավ այս տարվա ապրիլին՝ 89 տարեկան հասակում։ Մայիսին պակիստանյան Daily Time անգլալեզու թերթը գրել էր, որ Մայքլ Մարտինի մահով վերջ դրվեց Բանգլադեշում հայ համայնքի 300 տարվա պատմությանը։  

Նա Դաքայում հաստատվել էր 1942 թվականին, սակայն 2014 թ-ին ինֆարկտ է ստացավ ու դուստրերը նրան տարան իրենց մոտ՝ Կանադա։ Հեռանալիս՝ Մայքլ Մարտինը տաճարի խնամքը հանձնեց արգենտինահայ Արմեն Արսլյանին։

Սուրբ Հարություն եկեղեցու մասին հոգ է տանում նաև մի նեբգալական ընտանիք։ Հայկական եկեղեցուն ծառայող այս ընտանիքի առաջին անդամը Խարիպոդո Գոխշն էր, որն այժմ 92 տարեկան է։

Գոխշը աշխատանքի է անցել 1938 թվականին, երբ ընդամենը տասը տարեկան էր, իսկ աշխատանքից հեռացել է 1985-ին։ Այնուհետև տաճարին ծառայում էր իր փեսան՝ Շանքարը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Խարիպոդոյի թոռը՝ Սանջայ Գոշն ասաց, որ հայերն իր պապին Jungli մականունով են կոչել, որը թարգմանաբար նշանակում է «խենթ»։

«Համայնքի անդամները շատ էին վստահում պապիս։ Նա վճարում էր կոմունալները, աշխատակիցներին աշխատավարձ էր տալիս։ Բացի այդ, եկեղեցու պահատուփի բանալիները պապիս մոտ էին։ Նա ասում էր, որ այնտեղ է պահվել եկեղեցու ոսկին, որը տարիներ առաջ հանել են այնտեղից»,- պատմեց Սանջոյը։

Գոխշը հայերեն իմացող միակ բենգալացին է։ Թոռան խոսքով՝ նա ոչ միայն լավ խոսում էր հայերեն, այլև կարդում էր։ Բայց հիմա տեսողությունը վատացել է, հայերեն շատ բառեր էլ՝ մոռացել է։

Այդ բենգալական ընտանիքի ու բնականաբար Արմեն Արսլանյանի ջանքերով 2016 թվականին Դաքայի հայկական եկեղեցին հիմնանորոգվեց, դրա շուրջը և ներսում լուսավորություն տեղադրվեց։ Իսկ անցած տարի այն ամբողջովին ներկվեց, ինչը պատմական կառույցը պաշտպանում է անգութ շոգից ու անձրևոտ եղանակից։

 «Մենք նաև ձայնային համակարգ ենք տեղադրել, որը հայկական հոգևորական երգեր է նվագում։ Հետո Լիզ Չատերի ղեկավարությամբ մեկնարկել է մի հավակնոտ հետազոտական ծրագիր՝ Բանգլադեշի հայկական համայնքի պատմությունն ամբողջովին վերականգնելու համար։ Այցելուների համար գրքույկներ են տպագրվել․ դրանք ներկայացնում են Դաքայի եկեղեցու համառոտ պատմությունը, նաև Հայ առաքելական եկեղեցին ու Հայաստանի պատմությունը», - հայտնեց զրուցակիցս։

Վերականգնվել է նաև երկու նկար, որոնք վերագրվում են անգլիացի նկարիչ Չարլզ Փոթին։

Հայկական եկեղեցին ակտիվ դերակատարում ունի նաև քաղաքի սոցիալական կյանքում։ Այստեղ ամիսը մի քան անգամ անվճար ուտելիք են բաժանում քաղաքի 300-400 անապահով ընտանիքներին։ Ակցիան շարունակվել է  նաև համավարակի օրերին։

В армянской церкви Дакки раздают еду необеспеченным
© Photo :
Դաքայի հայկական եկեղեցում սնունդ են բաժանում անապահովներին

Դաքայի եկեղեցու ամբողջ թիմը վստահ է՝ արժե, որ տաճար ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Ըստ թեմայի

Պատերազմ արձանների դեմ. ԱՄՆ–ում և Եվրոպայում քանդում և պղծում են պատմական ժառանգությունը
Հայերի պատմական հուշարձանները. ձեռքբերումներից մինչև վեճեր
Խոշոր հրդեհ Թբիլիսիի կենտրոնում, պատմական հուշարձան է այրվել. տեսանյութ
Ահազանգ. Պատմական հուշարձան–շենքը քայքայվում է անձրևաջրերից
թեգերը:
պատմություն, ընտանիք, Եկեղեցի, հայ

Գլխավոր թեմաներ