00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խնձոր կերեք». ձայներ բերելու առնչությամբ ԲՀԿ–ական պատգամավորների արձագանքը

© Sputnik / Asatur YesayantsДепутат Наира Зограбян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн
Депутат Наира Зограбян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ–ական պատգամավորները, որոնք, ըստ ԱԱԾ–ի, 2017–ի ընտրությունների ժամանակ ձայներ են բերել կուսակցության օգտին, դիմելու են իրավապահներին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի շարք պատգամավորներ հերքել են ԱԱԾ հրապարակումներում իրենց` ընտրությունների ժամանակ ձայներ բերելու փաստաթղթերի առկայությունը։

Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ տարածվող թղթի կտորն էժանագին ապատեղեկատվություն է և եթե չալարի, կդիմի իրավապահներին։

ԱԺ նիստում ընդգրկվել է Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությունը

«Ես չգիտեմ՝ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»,–գրել է Զոհրաբյանը` կից հրապարակելով երեկ ԱԱԾ–ի առջև արված մի լուսանկար, որտեղ նա մայթեզրին նստած խնձոր է ուտում:

«Խնձոր կերեք, խնձոր»,– հավելել է Զոհրաբյանը։

ԲՀԿ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ, ում անունով ևս թուղթ էր հայտնվել ԱԱԾ տեսանյութում, գրել է, որ կեղծ տեղեկություն է, թե իբր խոստացել է ԲՀԿ-ի օգտին ձայներ ապահովել ընտրությունների ընթացքում: Նա հավելել է, որ առաջիկայում դիմելու է դատարան, այսինքն` հենց վաղն իսկ հայցադիմում կներկայացնի։ Բագրատյանը գրել է նաև, որ ոստիկանությունն իր գրառումը պետք է ընդունի որպես հանցագործության մասին հայտարարություն։ 

ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է ԱԱԾ–ին` մինչ իր բարի համբավը ստվերելու փորձերը, ստուգել նյութը։

«2017–ին չի եղել «Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է, այլ եղել է «Ծառուկյան դաշինք», որի կազմում եղել եմ որպես դաշինքի մաս հանդիսացող «Ալյանս կուսակցության» նախագահ։ Հորդորում եմ ԱԱԾ–ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը»,– Facebook իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Այնուհետև ԱԱԾ-ն երեք հաղորդագրություն տարածեց, համաձայն որոնց` երեք առանձին դեպքի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը հրավիրվեց ԱԱԾ` նշված գործերով հարցաքննության։ Այդ ընթացքում ԱԱԾ գլխավոր մասնաշենքի մոտ հավաքվեցին բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև ԲՀԿ–ական պատգամավորները։ Ուշ երեկոյան ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկել 252 մարդու (վարչական ձերբակալում)։

Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբի» հետ. ընկերության պարզաբանումը

Ըստ ԱԱԾ–ի` քրեական գործերից մեկը վերաբերում է 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերին, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել է հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք:

Թանկարժեք մեքենաներ ու առյուծներ. ԱԱԾ–ն հրապարակել է Ծառուկյանի տան խուզարկության կադրերը

Լրահոս
0