00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԲՀԿ–ն կդիմի Սահմանադրական դատարան. Իվետա Տոնոյան

© Sputnik / Aram NersesyanДепутат Ивета Тоноян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн
Депутат Ивета Тоноян во время протеста у здания СНБ, где проходит допрос Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա երկու նախաձեռնությամբ։ Իվետա Տոնոյանը հայտնեց` ինչ քայլեր են անելու։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստանն» այսօր կդիմի Սահմանադրական դատարան` վիճարկելու արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման որոշման իրավաչափությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում լուրը հայտնեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Բացի այդ, ԲՀԿ–ն քայլեր կձեռնարկի կորոնավիրուսի բուժման և դրա դեմ տարվող աշխատանքների առնչությամբ քննիչ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ։

Депутаты Арман Абовян и Ивета Тоноян на заседании Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ԲՀԿ–ն բոյկոտեց ԱԺ նիստը. պատգամավորները լքեցին դահլիճը

«Երկու նախաձեռնության հետ կապված էլ գործընթացներն ուժի մեջ են։ Կոչ եմ անում «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերներին միանալ մեր նախաձեռնություններին»,–ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` այս պահին կարևոր է պարզել՝ որքանո՞վ են կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունները եղել իրավաչափ և ժամանակին։  

Հարցին, թե երեկ ԱԱԾ–ի մոտ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների` առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորությունը պահելու հավաքը չէ՞ր նպաստում կորոնավիրուսի տարածմանը` Տոնոյանը պատասխանեց՝ իրենք որևէ հավաք չեն կազմակերպել։ Ըստ նրա` մարդիկ ինքնաբուխ են հավաքվել։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն երեկ որոշեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկել ու թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից

ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:

Դեռ հունիսի 14-ին Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

Депутат Наира Зограбян после заседания Парламента по вопросу лишения Гагика Царукяна депутатской неприкосновенности (16 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Օրվա կադր. ԲՀԿ-ն պահում է հարվածը

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Լրահոս
0