ԵՐԵՎԱՆ« 17 հունիսի – Sputnik. Հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխան նախ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածք, աջ ճաճանչոսկրի կոտրվածք, որովայնի սալջարդ, ունեցել է նաև ներքին արյունահոսություն։ Վիճակը գնահատվում է ծանր»,-գրել է Դերձյանը։
Հայաստանում Կավասակիի ևս մեկ դեպք է գրանցվել. երեխան 9 տարեկան է
Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Վանաձորի շենքերից մեկի 2–րդ հարկից էլ էր երեխա ընկել։ Երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: