20:21 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Երևում է՝ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, կարոտել է Հայաստանը։ Նա չի մոռացել, թե ինչպես է ամուսնու հետ պարել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հանրաճանաչ երգիծաբան և շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննա Լևինան, երկու տարի առաջ Երևան կատարած այցի ժամանակ տարազ էին հագել ու լուսանկարվել։ Լուսանկարահանման ընթացքը, իհարկե, առանց հումորի չի անցել։ Լևինան իրենց «տարազային» պարը ցուցադրել է Instagram–ում։

Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ

«Պարեր 2018։ Երևան»,-այսպես է Լևինան մակագրել տեսագրությունը, որն արդեն դիտել են ավելի քան 87 հազար անգամ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Նրա հրապարակմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Բացառիկ զույգ եք»,-գրել է մեկը։

«Մարտիրոսյանները առաջինն են»,-ավելացրել է մեկ ուրիշը։

«Երևանում միշտ ես ուզում այ այսպես պարել»,- նշել է երրորդը։

Ինչպե՞ս «կալանավորել», որ չփախչի. Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ իր բաղձալի ցանկության մասին

Հիշեցնենք` Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն արդեն ավելի քան 20 տարի միասին են, ամուսնացել են 1998 թ․-ին։ 2004թ․-ի ամռանը ծնվել է նրանց առաջնեկը` Ժասմինը, իսկ 2009թ-ի հոկտեմբերին` որդին՝ Դանիելը։

Գարիկ Մարտիրոսյանն ու կինը պարում են «Սուպեր Ժորիկի» «Զոլոտո» երգի ներքո

Ըստ թեմայի

Ի՞նչ տեսք ունեին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը 13 տարի առաջ. լուսանկար
Առանց Գարիկ Մարտիրոսյանի ՈՒՀԱ չէր լինի․ նա 90-ականների լուսանկար է հրապարակել
Ջանիբեկյանի կինը կերպարանափոխվեց, իսկ Մարտիրոսյանի կինը որոշեց քնել․ կարանտինային ֆլեշմոբ
թեգերը:
Ժաննա Լևինա, Գարիկ Մարտիրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ