14:39 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Աշոտյանի բնորոշմամբ՝ «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»։

ԵՐԵՎԱՆ, 19 հուիսի - Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կրկին հարցաքննել են։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի գրառմամբ՝ նշելով, որ ավարտվել է իրեն մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։

«Շուրջ երկու տարի տևող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու անհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)»,- գրել է Աշոտյանը:

Նա անհույս է համարում գործող իշխանություններին «հասկացնել, որ իրեն ճնշելու, լռեցնելու փորձերը «իրենց հիվանդագին ու հոգեկան տվայտանքների շրջանակում անհույս են և անբարո»։

«Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»»,- հավելել է Արմեն Աշոտյանն ու շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատում ու սատարում են իրեն։

Խիստ հիասթափված եմ Փաշինյանի պահվածքից, ցավակցության բացակայությունն աղաղակող է. Աշոտյան

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրգործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ ԿԳ նախկին նախարարն առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:

«Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ, թե՞ ժողովրդին». Աշոտյանը պատասխանում է Փաշինյանին

Ըստ թեմայի

Արմեն Աշոտյանն ու Արարատ Միրզոյանը հանդիպել են. ՀՀԿ փոխնախագահը գոհ է հանդիպումից
«Սերժը փրկեց Նիկոլին». Արմեն Աշոտյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին
Գործող իշխանությունը տարբեր առիթներով հրահանգում է ինձ երկրից բաց չթողնել. Արմեն Աշոտյան
Ոչ միայն Արարատ Միրզոյանին են Մոսկվա հրավիրել, այլև Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»
թեգերը:
Վարչապետ, հարցաքննություն, Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ