10:16 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
95 0 0

Գործի է անցել եվրոպական թիմը. տարբեր երկրներից շարունակում են Հայաստան ժամանել մասնագետներն ու իրենց հետ բուժօգնություն բերել։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Լիտվացի բժիշկներին և մասնագետներին Հայաստան բերող ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Լուրը Facebook-ի էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։


«Լիտվացի բժիշկների և մասնագետների թիմը, ինչպես նաև 1,5 տոննա բուժսարքավորումներն ու պարագաներն արդեն Հայաստանում են։ Գործի է անցել եվրոպական թիմը»,- գրել է Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Լիտվայից Հայաստան ուղարկվող բուժանձնակազմն ու բժշկական օգնությունն արդեն ճանապարհին են։

8 բուժաշխատողից ու 3 մասնագետից բացի Հայաստան են ուղարկվել նաև կորոնավիրուսի 30 000 թեստ և 60 000 օրինակ փորձանմուշի տարա, ինչպես նաև լիտվական արտադրության 20 000 հատ օդափոխիչի զտիչ (ֆիլտր)։

Հիշեցնենք՝ Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից այսօր առավոտյան Հայաստան է ուղևորվել լեհական մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին» ուղղված Լեհաստանի «Համերաշխություն» պետական հիմնադրամի օգնության խմբաքանակում ներառված են 20000 բժկական դիմակ, 2400 դիմային պաշտպանիչ վահան և 2700 լիտր ձեռքի և երեսի ախտահանիչ հեղուկ։

Թթվածնային սարքեր և դիմակներ. վիրահայերի հերթական օգնությունը հասավ հայրենիք

Այս ընթացքում Ֆրանսիայից բժիշկներ են Հայաստան ժամանել, ակնկալվում է, որ Ռուսաստանից ևս կժամանեն ավելի քան 50 բժիշկներ:

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Լիտվան և Վրաստանն արդեն հայտնել են Հայաստան բժիշկներ ուղարկելու իրենց մտադրության մասին: Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին ՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով: Բացի այդ, ապրիլի 7-ից Ռուսաստանի նորագույն ախտորոշման լաբորատորիան թեստավորում է իրականացնում Հայաստանում:

Բժշկական պարագաներով բեռնված լեհական ինքնաթիռն ուղևորվել է Հայաստան

Ըստ թեմայի

Վրաստանը կրկին Հայաստանին օգնություն է առաջարկել COVID-19–ի դեմ պայքարում
Չինաստանի ուղարկած օգնությունը շուտով Հայաստանում կլինի. Ավինյանն ասել է` ինչ է բերվում
Հալեպում միայն մարտ ամսին հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել  1169 տեղաբնակի
ՀՀ իշխանությունն օգնություն կխնդրի՞ միջազգային հանրությունից. Փաշինյանի պատասխանը
թեգերը:
դիմակ, բժիշկ, Հայաստան, Լիտվա

Գլխավոր թեմաներ