00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի լուսանկարի հետքերով. ինչպես էին «Իսպանկայի» դեմ պայքարում 100 տարի առաջ

© Photo : Harris & Ewing via Library of Congress website / Public domainМедсестра у пациента в отделении гриппа больницы Уолтера Рида (1918 - 1919гг). США
Медсестра у пациента в отделении гриппа больницы Уолтера Рида (1918 - 1919гг). США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն որերորդ ամիսն է` աշխարհը տառապում է կորոնավիրուսից։ Բայց մարդկությունը նման աղետի էլի է բախվել։ Ուղիղ 100 տարի առաջ «Իսպանկան» ավելի քան 50 մլն մարդու կյանքը խլեց։ Անցյալի դասերը` Sputnik Արմենիայի նյութում։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մոտ հարյուր տարի առաջ, երբ աշխարհը դեռ նոր էր ուշքի գալիս արյունահեղ և ավերիչ Առաջին համաշխարհային պատերազմից, մարդկության գլխին մի նոր դժբախտություն պատուհասեց։ Անողոք վարակը, որը հայտնի է որպես իսպանական գրիպ կամ պարզապես «Իսպանկա», տարբեր գնահատականներով, 50-100 մլն կյանք խլեց, ընդ որում` հիմնականում 20-40 տարեկան առողջ մարդկանց։

Դիմակ չկա, կա առաջարկ. կարիր ինքդ, արագ, որակով` թե՛ տանը, թե՛ գրասենյակում - Sputnik Արմենիա
Էժան, արագ և որակով. ինչպես դիմակ պատրաստել տանը կամ գրասենյակում. տեսանյութ

Համավարակը, որը երեք ալիք ունեցավ և տևեց չորս տարի (1918-1920 թթ), ընդգրկեց բոլոր աշխարհամասերը` բացի, բնականաբար, Անտարկտիդայից։ Մարդկության մեկ երրորդին խոցած (550 մլն մարդ) «Իսպանկան» այսօր գրիպի ամենազանգվածային համավարակն է համարվում։

Անկախ գրիպի անվանումից, հիվանդության օջախն ամենևին էլ Իսպանիան չէր։ Պարզապես այդ երկիրն էր առաջինը հայտարարել բռնկման մասին, այն դեպքում, երբ Առաջին համաշխարհայինին մասնակցած երկրներում գրաքննադատությունը թույլ չէր տալիս հայտնել, որ բանակում և բնակչության շրջանում համաճարակ է սկսվել։

Կորոնավիրո՞ւս. չեմ վախենում. վրացիներն ինքնամեկուսացումից հետո զանգվածաբար ծով են գնում

Ենթադրվում է, որ իսպանական գրիպի պատճառը մուտացիայի ենթարկված վարակն էր, որը մարդուն էր փոխանցվել խոզերից։ Մինչ օրս միասնական կարծիք չկա, թե հիվանդությունը կոնկրետ որտեղ է առաջացել։

Գիտնականները ենթադրում են, որ իսպանական գրիպն առողջ մարդկանց մոտ, այսպես կոչված, ցիտոկինային փոթորիկ էր առաջացնում։ Դա, ըստ էության, իմունային համակարգի չափից ագրեսիվ արձագանքն է վարակին, որը հանգեցնում է մահվան։ Այլ կերպ ասած` հիվանդներին սպանում էր սեփական իմունիտետը։

«Իսպանկայից» քաղած դասերը

Հայտնի լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում 1918 թվականին` իսպանական գրիպի համավարակի երկրորդ ալիքի ժամանակ։

Ձգտելով կանխել հիվանդության տարածումը` որոշ նահանգներ մեկուսացրել էին քաղաքացիներին։ Մյուսները պարտադիր էին դարձրել դիմակ դնելը։ Ամենուր փակվել էին զվարճանքի վայրերը։

Երբ Կալիֆոռնիայում վարակվածների թիվը գերազանցեց 50 հազարը, Սան Ֆրանցիսկոյում օրենք ընդունվեց, որի համաձայն` առանց դիմակի մարդկանց տուգանում էին։ Ինչպես գրում է The Guardian–ը, տուգանքի չափը 5-100 դոլար էր։ Ցուցումները չպահպանելու դեպքում կարող էին 10 օր բանտ նստեցնել։

Իշխանությունների հորդորը հետևյալն էր. «Դիմակ դիր և փրկիր կյանքդ։ Դիմակն 99%–ով պաշտպանում է գրիպից»։

Լուսանկարի հերոսները, ամենայն հավանականությամբ, քաղաքացիներին դիմակ դնելու կոչ անող արշավի մասնակիցներն են։ Նրանցից մեկի հագուստին ամրացված պաստառին գրված է. «Դիմակ դիր կամ բանտ գնա»։

​Այս միջոցառումը երևի վատ արդյունք չտվեց, որովհետև շուտով նույն քայլին գնացին նաև մյուս նահանգները։ Թանզիֆից պատրաստված դիմակի պարտադիր պահանջը հասավ Փարիզ և Մանչեսթեր։ Իսկ երբ մատակարարումների հետ կապված խնդիրներ առաջացան, Ամերիկայում սկսեցին դիմակ պատրաստել եկեղեցիներն ու տարբեր համայնքները։

Молодой человек в защитной маске на Северном проспекте (5 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սև, սպիտակ, մոխրագույն․ ի՞նչ վտանգներ են պարունակում հայերի սիրած գունավոր դիմակները

Նոյեմբերի վերջին օրը, երբ պահանջը չեղարկվեց, մարդիկ հանեցին դիմակները` ամենուր թողնելով տանջալից ամսվա «խորհրդանիշը»։ Սակայն պարզվեց, որ ժամանակից շուտ էին թուլացել, և մահացածների թիվը կրկին կտրուկ աճեց համավարակի երրորդ ալիքի ժամանակ։ Դիմակ դնելու պարտադիր հրամանը վերականգնվեց մինչև հաջորդ տարվա սկիզբ։

Հատկանշական է, որ այս լուսանկարում պատկերված կանանցից մեկի դեմքին դիմակը միայն բերանն է ծածկում։ Այսօր, ինչպես և հեռավոր 1918 թվականին, իշխանությունների կոչերին շատերը բավական թեթևամտորեն են վերաբերվում։ Այդ է պատճառը, որ այժմ Եվրոպայում, ԱՄՆ–ում և մի շարք այլ պետություններում կարանտինային միջոցների խախտման համար բավականին խիստ պատասխանատվություն է սահմանվել` տուգանքից մինչև ազատազրկում։

Հրապարակվել է «կորոնավիրուսի քարտեզը»․ հայտնի են հասցեներ, որտեղ կան ինքնամեկուսացածներ

Միևնույն ժամանակ ամենակարևոր դասը, որը քաղեցին «Իսպանկայից» հետո, կարելի է համարել առողջապահության համակարգի կազմակերպումը։ Իսպանական գրիպի համավարակը մոլեգնեց համաշխարհային պատերազմ տեսած աշխարհում, երբ պետություններն իրենց բոլոր ռեսուրսներն ուղղում էին ռազմական կարիքներին։ Հանրային առողջապահության հայեցակարգի մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Ավելին, ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ բժշկի այցելել...

Անկասկած, առողջապահության համաշխարհային համակարգի աշխատանքն այսօր էլ է հաճախ խափանվում, սակայն ոչ մի կերպ չի կարելի այսօրվա հետ համեմատել այն պատկերը, որ եղել է անցած դարի սկզբին։ Եվ դա հույս է ներշնչում, որ պատմության մեջ գրիպի ամենամասշտաբային համավարակը ինչպես եղել է, այնպես էլ կմնա «Իսպանկան»։

Լրահոս
0