06:30 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
49710

Ամռանն արևի ճառագայթներն առավել ագրեսիվ են։ Սակայն բազմաթիվ կանայք և աղջիկներ տարվա այս եղանակին նույնպես ստիպված են ակտիվ կենսակերպ վարել։ Sputnik Արմենիան ներկայացնում է, թե այս ժամանակահատվածում ինչ պրոցեդուրաներ է պետք անել մաշկը պաշտպանելու համար։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Արևոտ Հայաստանում ամառը դեռ նոր է սկսվել։ Մարդկային հոգին ուրախանում է, մաշկը` տուժում։ Ձգվածության զգացում, պիգմենտային հետքերի առաջացում, ակնեի սրացում. և սա դեռ խնդիրների ամբողջական ցանկը չէ, որոնց ստիպված բախվում ենք շոգին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մաշկաբան–կոսմետոլոգ, էսթետիկ բժշկության ոլորտի մասնագետ Արմինե Շաղբաթյանն ասել է` ինչպես կանխել նման խնդիրների առաջացումն ու մաշկի համար գրագետ խնամք ապահովել։

Նախևառաջ պետք է պաշտպանվել արևից

Ամենակարևոր խորհուրդը, որ տալիս ենք կանանց և աղջիկներին ամռան շրջանում, արևապաշտպան կրեմների օգտագործումն է։ Դրանք իհարկե շատ տարբեր են։ Ընդհանրապես, մենք խորհուրդ ենք տալիս ընտրել հայտնի ապրանքանիշների դեղատնային կոսմետիկա, որոնք ներկայացվում են որպես դերմատոկոսմետիկա, բավական երկար պատմություն ունեն և ապացուցել են իրենց արդյունավետությունն ու անվտանգությունը։

Люди на улицах Еревана в невыносимую жару
© Sputnik / Andranik Ghazaryan
Շոգ Երևան

Սակայն, իհարկե, ամենալավ տարբերակը կրեմի ընտրության հարցում մասնագետի հետ խորհրդակցելն է. այն պետք է ընտրվի մաշկի տեսակից ելնելով, դրա համար սկզբնական փուլում կոսմետոլոգը հետազոտություն կանցկացնի։

Չէ՞ որ մաշկը կարող է լինել չոր, ճարպոտ, շատ զգայուն, կարմրությունների, հիպերպիգմենտացիայի հակված և այլն։ Իսկ համավարակով պայմանավորված դիմակների մշտական կրման պայմաններում չեն բացառվում նաև ալերգիկ ռեակցիաները։ Առավել ևս, որ դա մեկանգամյա պրոցեդուրա չէ. արևապաշտպան կրեմը օգտագործում են ամեն օր և նույնիսկ օրը մի քանի անգամ։ Եթե խնամքի միջոցը սխալ է ընտրված, նույնիսկ ամենալավ ապրանքանիշը փրկություն չէ։

Երևանում կարելի է օգտագործել SPF 15-30 պարունակող կրեմներ, սակայն, բնության գրկում կամ սար բարձրանալիս SPF–ն պետք է լինի ոչ պակաս, քան 50։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ այն պետք է բավական հաստ շերտով քսել և կրկնել պրոցեդուրան որոշ ժամանակ անց։

Չմոռանաք խոնավացնելու մասին

Խոնավեցումը ևս չպետք է անտեսվի։ Այս դեպքում նույնպես կրեմը գերադասելի է ընտրել մասնագետի օգնությամբ, սակայն ամռան համար ավելի հարմար են թեթև բաղադրություն ունեցող միջոցները, օրինակ` հեշտ ներծծվող կրեմ–գելերը։

Не стесняйтесь наносить SPF-крем зимой, так как ваша кожа нуждается в защите от солнца круглый год
© Depositphotos / Fotodom
Օգտագործեք SPF կրեմ

Պայքար դիմակների և ձեռնոցների դեմ. ինչպես խնամել ձեռքերի և դեմքի մաշկը

Ի դեպ, շատ լավ խառնուրդներ կան, որոնք միաժամանակ և՛ խոնավացնում են, և՛ պաշտպանում արևից։ Կան նաև երեք բաղադրիչ ունեցող կրեմներ. խոնավացման և պաշտպանության հետ մեկտեղ դրանք կարողանում են թաքցնել մաշկի անհարթությունները։

Նուրբ մաքրում

Մաշկի խնամքի հիմնական միջոցների շարքում ամռանը պետք է անպայման լինեն մաքրող միջոցները։ Բայց, միևնույն ժամանակ, դրանք չպետք է ագրեսիվ լինեն, չպետք է պարունակեն թթուների բարձր կոնցենտրացիա, որոնք թեփազատում են մաշկը։ Ամռան շրջանում եղջերաշերտի վնասումը որևէ լավ բանի չի հանգեցնի, քանի որ մենք կխախտենք Աստծու տված այն շերտը, որը մեզ պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից և մաշկի աղտոտումից։

Кофе содержит множество веществ, положительно влияющих на состояние кожи
© Depositphotos / Fotodom
Սուրճը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք դրական են ազդում մաշկի վրա

Մասնագետը խորհուրդ չի տալիս նաև սկրաբներ օգտագործել։ Սկրաբ կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ մաշկը ճարպոտ է։ Սակայն պետք է ընտրել առավելագույնս նուրբ սկրաբ, որը դեմքը չի վնասի։

Իսկ եթե մաշկի վրա առկա են բորբոքումներ, ապա սկրաբն ընդհանրապես արգելված է, քանի որ այն բորբոքումը կտեղափոխի նաև մաշկի առողջ հատվածի վրա։

Հայկական իժի թույնը բուժում է մաշկի քաղցկեղը. չորս կանոն` թունավոր օձին զանազանելու համար

Դեմքը մաքրելու համար կարելի է օգտվել նաև գեղեցկության սրահում առաջարկվող պրոցեդուրաներից։ Սեզոնային պիլինգները, օրինակ, բացարձակապես չեն խաթարում մաշկի ջրալիպիդային շերտը և թեփ չեն առաջացնում։

Կօգնե՞ն արդյոք բնական միջոցները

Շաղբաթյանը կողմ չէ կոսմետոլոգիայում սննդամթերքի օգտագործմանը։ Բանն այն է, որ մաշկը բնությունից օժտված է արտաքին գործոնների դեմ կայուն պաշտպանությամբ։ Արտաքին այդ պատնեշին` եղջերաշերտին, ստիպել որևէ բան անցկացնել իր միջով` այնքան էլ հեշտ է։ Այստեղ մի շարք գործոնների համադրություն է անհրաժեշտ։

Куда пойти на спа-процедуры в Ереване?
© Photo : Unsplash
Երևանում որտեղ գնալ սպա պրոցեդուրաների

«Եվ եթե բնական պաշտպանիչ շերտը վնասված չէ, պարզապես վարունգի կտորներ դնելը (թեև դա շատ թարմացնող և հաճելի է), կամ դեղնուց ու մեղր քսելը հազիվ թե որևէ բան տա բացի հավանական ալերգիկ ռեակցիաներից», – ասում է նա։

Ավելի շատ ջուր խմեք

Շատ ջուր խմելը, հատկապես ամռան տապին, միայն օգտակար է ձեր մաշկի համար։ Որպես կանոն` ջրի ծավալը հաշվարկվում է մարմնի քաշով, և գոնե այդ 30 միլիլիտրը մեկ կիլոգրամի համար պետք է պահպանել։

Питьевой фонтанчик
© Sputnik / Andranik Ghazaryan
Մաքուր ջուր

Միևնույն ժամանակ, շատերը դժվարանում են մեծ քանակությամբ ջուր խմել։ Այդ դեպքում մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել։

Բնական աղբյուրի ջրի օգտակար հատկությունները

Բնական աղբյուրի ջուրը գերազանց թարմացնում և խոնավացնում է մաշկը շոգի ժամանակ։ Այն շպարված դեմքին ցողելն անօգուտ է, արդյունավետ է մաքուր մաշկի դեպքում կամ նույնիսկ արևապաշտպան կրեմ օգտագործելուց հետո։

Источник Джермаджур
Բնական աղբյուրի ջուր

Ըստ թեմայի

Եթե ամուսնացել ես հայի հետ... օտարերկրացի կանայք պատմում են իրենց ամուսինների մասին
Հայկական «էֆեկտ»․ համացանցի ամենակենսուրախ զույգերը հետևորդներին ստիպում են ժպտալ
«Անշարժացած» հայ աղջիկը հաղթանակ է բերել լեհ Տոմեկին. մի լուսանկարի պատմություն
Դաքայի մարգարիտը. ինչպես է բենգալյան ընտանիքը պահպանում հայկական եկեղեցին
թեգերը:
կոսմետիկա, ամառ, արև, մաշկ

Գլխավոր թեմաներ