00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Facebook-ում ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու փորձերը. ի՞նչ անել

© Pixabay / Con KarampelasСоциальная сеть Facebook
Социальная сеть Facebook - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօրվա արշավի կիսագրագետ տեքստերը մասնագետին հուշում են, որ այդ ամենը Հայաստանից կազմակերպված չէ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Facebook սոցիալական ցանցում խիստ ակտիվացել են անձնական պրոֆիլը գողանալու կամ, այսպես կոչված, «ֆիշինգի» փորձերը։ Այս մասին Facebook-ի իր էջում նախազգուշացնում է սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը՝ նշելով, որ այսօր վաղ առավոտից արդեն մի քանի նման դեպքերի է հանդիպել։ Փորձագետը բացատրում է, թե ինչպես է աշխատում «գողության» այս մեխանիզմը։

Ոչ մի բացառություն ԶԼՄ-ների ու քաղաքական գործիչների համար․ Facebook-ը փոխում է կանոնները

  1. Ստեղծվում է Facebook-ի Login լինելու էջին շատ նման, կեղծ կայք-էջ։
  2. Facebook-ում ստեղծվում է էջ՝ «Safety», «Security» և այլ մոլորեցնող անվանումներով։
  3. Իրենց էջում կատարում են գրառումներ՝ տեքստում tag անելով տարբեր բիզնես էջեր, մոտավորապես՝ այսպիսի բովանդակությամբ․ «Ձեր XXXX էջը     բողոքարկվել է ուրիշ օգտվողի կողմից։ Եթե դուք սեփականատերն եք այս էջի, շտապ անցեք հղումով և հաստատեք։
  4. Հղումով անցնելիս բացվում է 1-ին կետում նշված կայք-էջը (նկարը կցված է գրառմանը):
  5. Ձեզ թվում է, թե Facebook-ում եք, և կամավոր հանձնում եք ձեր մուտքանունն ու գաղտնաբառը։

Մասնագետը հավելում է, որ այսօրվա ակտիվ արշավի կիսագրագետ տեքստերը թույլ են տալիս ենթադրել, թե դա Հայաստանից կազմակերպված չէ։
Նա խորհուրդ է տալիս, թե ինչ անել «գողության զոհ» չդառնալու համար։

Арестованный в наручниках - Sputnik Արմենիա
Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը

Առաջին հերթին պետք չէ հավատալ նման գրառումներին, քանի որ, հիշեք, Facebook-ը երբեք նման ծանուցումներ չի ուղարկում։ Բացի այդ, մի սեղմեք կասկածելի հղումների վրա։ Տիգրան Մատինյանը հիշեցնում է՝ պետք չէ լրացնել մուտքանունն ու գաղտնաբառը՝ առանց կայքի URL-ը (կայքի վերևի տողում նշված հասցեն) ստուգելու և համոզվելու, որ հենց այն կայքում եք, որը փնտրում էիք։ Բայց եթե, այնուամենայնիվ, դա արել եք, ամեն ինչ դեռ կորած չէ։

Արագ փոխեք գաղտնաբառը։ Ընդ որում, եթե նույն գաղտնաբառը տարբեր տեղեր եք օգտագործում, ապա փոխեք բոլորը։
Մատինյանի վերջին խորհուրդն է՝ակտիվացնել կրկնակի անվտանգությունն անձնական պրոֆիլում, որպեսզի, անգամ գաղտնաբառն իմանալու դեպքում, «չարագործները» չկարողանան մուտք գործել ձեր էջ՝ առանց ձեր հեռախոսահամարին հասանելիություն ունենալու։

Լրահոս
0