15:03 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)
204 0 0

Նախադպրոցական տարիքի երեխաները, որպես կանոն, դիմակ չեն դնում, չեն կարողանում դեմքին ձեռք չտալ և կանոնավոր լվանալ ձեռքերը։ Այդ պատճառով էլ նրանք COVID-19–ի համար հեշտորեն թիրախ են դառնում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի –Sputnik. Մինչև 6 տարեկան երեխաները կարող են կորոնավիրուսի տարածման համար մեծ վտանգ ներկայացնել։ Նման եզրակացության են եկել վարակների ուսումնասիրման գերմանական կենտրոնի մասնագետները, գրում է «Իզվեստիան»։

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի մի խումբ գիտնականներ պարզել են, որ COVID-19–ով վարակված բոլոր սերնդի մարդկանց մոտ կենսաբանական հեղուկներում պաթոգենի նույն քանակի մասնիկներ են առկա։

Երեխաները հաճախ խաղում են հատակին և տարբեր իրեր դնում բերանը, բացի այդ, նրանց դժվար է ստիպել կանոնավոր լվանալ ձեռքերը։ Իրավիճակն էլ ավելի է դժվարանում նրանով, որ փոքրիկների մոտ հաճախ հիվանդությունն ասիմպտոմ է ընթանում։ Բոլոր այս գործոնների համադրությունը ստիպել է գիտնականներին նրանց դասել կորոնավիրուսի ամենավտանգավոր տարածողների կատեգորիային։ 

«Իսկ եթե երեխան վարակվել է` հիվանդացել կամ վարակակիր դարձել, ապա անխուսափելիորեն կհիվանդանան նաև համատեղ բնակվող ընտանիքի այն անդամները, որոնք խոցելի են վիրուսի նկատմամբ»,– ասում է Տյումենի պետական ​​համալսարանի X-BIO- ի ինստիտուտի ինտեգրված կենսավերլուծական ​​համակարգերի խմբի ղեկավար Դմիտրի Անդրեևը։

Հարկ է նշել, որ երեխաների շրջանում տարածված է նաև Կավասակիի համախտանիշը։ Իսկ թե ինչ է այն իրենից ներկայացնում, դիտեք մեր ինֆոգրաֆիկայում։

Կավասակիի համախտանիշը Հայաստանում․ ինչ է պետք իմանալ հազվագյուտ հիվանդության մասին

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (823)

Ըստ թեմայի

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա
COVID 19-ով վարակված երեխաների բուժման համար մոդուլային ընդունարան է կառուցվում. տեսանյութ
թեգերը:
վարակ, գիտնական, երեխա, Կավասակիի համախտանիշ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ