13:21 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
19820

Բժիշկն ասում է, որ մարդիկ, որոնք ունակ են առանց մտածելու նետվել փրկելու ուրիշներին, «հերոսի գեն» ունեն։ Այդ մարդիկ «հատուկ կենսաբանական տեսակ» են։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հայտնի բժիշկ ու հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հերոսության պատմություններ է վերհիշել ու խոսել այն մարդկանց մասին, որոնք առանց մտածելու զոհել են իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար։

Եթերը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի մեկնարկին՝ հունիսի 22-ին։

Ինչպես էին ԽՍՀՄ ժողովուրդներն անձնվիրաբար պայքարում ֆաշիզմի դեմ. տեսանյութ

«Օրինակ` ստորջրյա լողի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը։ Նա տասնյակ մարդկանց կյանքեր է փրկել, երբ տրոլեյբուսը շրջվել ու սառը գետն է ընկել։ Նա սուզվել ու սուզվել է՝ փրկելով մարդկանց կյանքը։ Ու հրաշքով ողջ է մնացել», - պատմել է Մյասնիկովը 1976 թվականին հայ հերոսի գործած հերոսության մասին։

Спортсмен Шаварш Карапетян
© Sputnik / Олег Макаров
Շավարշ Կարապետյան

Նա փրկել է 20 մարդու, որոնք խեղդվում էին Երևանյան լճում։

Шаварш Карапетян упорно нырял на дно Ереванского озера и вытаскивал пассажиров упавшего в Ереванское озеро троллейбуса
ImYerevan
Շավարշ Կարապետյանի սխրանքը

Մյասնիկովը հիշել է նաև Ժենյա Տաբակովին` ՌԴ ամենաերիտասարդ քաղաքացուն, որն Արիության շքանշանի է արժանացել։ 7-ամյա տղան խոհանոցային դանակ է խրել հանցագործի մեջքը, որը փորձում էր բռնաբարել տղայի 12-ամյա քրոջը։ Փոքրիկ տղան չի կարողացել լուրջ վնասվածքներ հասցնել մեծահասակ հանցագործին ու մահացել է նրա ձեռքից։ Ժենյան հետմահու Արիության շքանշանի է արժանացել։

«Նման պատմությունները մեր ժամանակներում էլ քիչ չեն։ Հիմա էլ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ, կան բազում հերոսներ, որոնք ռիսկի են ենթարկում սեփական կյանքը՝ ուրիշներինը փրկելու համար․ խոսքս բժիշկների ու կամավորների մասին է։ Այդ ցանկում է նաև բժիշկ Ֆալինը, որը մահացել է կորոնավիրուսի պատճառով», - ասել է Մյասնիկովը։

Հարցին, թե ինչ է հերոսությունը՝ գիտակցված որոշո՞ւմ, թե՞ ռեֆլեքս, հաղորդավարը պատասխանել է, որ դա դաստիարակություն է, որը միանում է ամենավերջին պահին։

Սակայն բժիշկն ընդգծել է, որ մարդիկ, որոնք ունակ են առանց մտածելու նետվել փրկելու մարդկանց, «հերոսի գեն» ունեն։ Այդ մարդիկ «հատուկ կենսաբանական տեսակ» են։

«Միշտ ինձնով եմ չափում նման իրավիճակները, մտածում եմ՝ կկարողանայի՞ մնալ, կկարողանայի՞ զոհել կյանքս մեկ այլ մարդու կյանքի համար։ Ինչ էլ մտածեմ, միևնույնն է` պատասխան չունեմ, քանի որ մինչև ժամանակը չգա, դու քեզ չես ճանաչում, երբեք չգիտես ինչ կանես։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք փախչում են, բայց երբեք նրանց չեմ դատապարտել, քանի որ չգիտեմ՝ ինչպես կվարվեի նրանց փոխարեն», - խոստովանել է բժիշկ Մյասնիկովը։

Ալեքսանդր Մյասնիկովը ռուսաստանցի բժիշկ-սրտաբան է, հաղորդավար ու առողջության մասին գրքի հեղինակ։ Նա Ժադկևիչի անվան Մոսկվայի քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկն է։ Այս տարվա հունիսի 6-ից վարում է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Բժիշկ Մյասնիկով» ամենշաբաթյա ծրագիրը։

Կորոնավիրուսն ուսումնասիրել է պետք. Մյասնիկովը` վրացական կարանտինի և Փաշինյանի մասին

Ըստ թեմայի

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանն ընտանիքի հետ ժամանել է Հայաստան և միացել շարժմանը
«Նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել». Շավարշ Կարապետյանի խղճի կշտամբանքը
Պարգև ստացած աստղն ու ձվածեղը. ինչպե՞ս է ապրում լեգենդար Շավարշ Կարապետյանը
թեգերը:
հերոս, Ռուսաստան, Շավարշ Կարապետյան, Ալեքսանդր Մյասնիկով (բժիշկ)

Գլխավոր թեմաներ