00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռումբ է դրված պետության հիմքում». ՀՀԿ-ն մեղադրում է Փաշինյանին իշխանության յուրացման մեջ

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիս - Sputnik. Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ ԱԺ-ում ոչ այլ ինչ է, քան իշխանության յուրացում. Ազգային ժողովի մեծամասնությունը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրացել է Սահմանադրական դատարանի և երկրի նախագահի լիազորություններին: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը նման կարծիք է հայտնել երկրի մայր օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:

Руководитель фракции Мой шаг Лилит Макунц на внеочередном заседании парламента Армении (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սահմանադրությունը փոփոխվեց «Իմ քայլը» +1 բանաձևով

«Պետականության հանդեպ այս աղաղակող ոտնձգության քրեական և քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկած է անձամբ Նիկոլ Փաշինյանի և ներկայացված փաթեթին կողմ քվեարկած ԱԺ պատգամավորների վրա»,- նշված է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ում համոզված են, որ այս քայլով Հայաստանի իշխանությունները անարգել են նաև երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները և հերթական վնասն են հասցրել երկրի հեղինակությանը։

«Պետականության քայքայման գործընթացն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»,- ասված է ՀՀԿ դիրքորոշման մեջ։

Հանրապետականները, վերլուծելով 2018 թ.-ի ապրիլից Հայաստանում մեկնարկած իրադարձությունները, շեշտում են, որ ժողովրդավարությունն անհնարին է առանց իրավունքի գերակայության սկզբունքի հարգման և պահպանման (ինչպես ժողովուրդն է իր իշխանությունը կաշկանդում Սահմանադրությամբ, այնպես էլ հանրային ցանկացած իշխանություն կաշկանդված է Սահմանադրությամբ): Կուսակցությունը հայտարարում է, որ երկրի գերագույն օրենքի կոպիտ անտեսումն ու ոտնահարումը ոչ միայն նահանջ են իրավական պետության արժեքներից, այլև անիշխանություն տանող վտանգավոր ճանապարհ:

Դաշնակցությունը «Լուսավոր Հայաստանին» կոչ է անում միանալ ԲՀԿ նախաձեռնությանը

ՀՀԿ-ն վերահաստատում է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) պնդումն առ այն, որ սահմանադրական դատարանները սահմանադրական կարգի պահապաններ են և սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը կոչված է պատվար լինելու օրվա քաղաքական մեծամասնությունից սահմանադրական դատարանի դատավորների համար:

Կուսակցությունը անընդունելի է համարում, որ ցանկացած նոր կառավարություն կարող է փոխել ներկայիս դատավորներին՝ արձանագրելով, որ դատավորի պաշտոնավարման ժամկետը, առավել ևս՝ դրա հետադարձ ուժով կրճատումը անմիջականորեն կապված են դատավորի անկախության սկզբունքի հետ և ազդում են դրա վրա:

Կուսակցությունը նաև պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող մոդելը ոչ միայն թույլ է տալու մեկ քաղաքական ուժի կողմից Սահմանադրական դատարանի ձևավորում, այլև երկարատև տարիների համար քաղաքականացնելու է Սահմանադրական դատարանը:

Генеральный секретарь Совета Европы Мария Пейчинович-Бурич на встрече с премьер-министром Армении (15 февраля 2020). Мюнхен - Sputnik Արմենիա
Բուրիչը ՀՀ–ին հորդորում է մինչ ՍԴ դատավորներին փոխելը անցումային շրջան սահմանել

«Սահմանադրական դատարանի անկախության նկատմամբ ոտնձգության հանդուրժումը վտանգում է և իսպառ վտանգելու է ողջ դատական իշխանության անկախությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Կուսակցությունը հիշեցնում է, որ  Սահմանադրական դատարանի 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունների ավտոմատ, անմիջապես և առանց անցումային մեխանիզմների նախատեսման դադարեցումը հակասում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումներին:

ՀՀԿ-ն կարծում է, որ սահմանադրական որևէ փոփոխությունից առաջ Սահմանադրական դատարան դիմելը Ազգային ժողովի սահմանադրական պարտականությունն է:

«Ժողովրդի անվան վկայակոչմամբ սահմանադրական իմպերատիվ նորմերի դիտավորյալ շրջանցումը և ոտնահարումը Սահմանադրության կոպիտ խախտում է, որը սահմանադրական փոփոխությունների ողջ գործընթացը դարձնում է ապօրինի և ռումբ է դնում իրավական պետության հիմքում»,- համոզված են կուսակցությունում:

Իշխանության յուրացո՞ւմ, թե՞ խորհրդարանական ժողովրդավարություն. ԱԺ-ի որոշման գնահատականները

Բացի այդ, ՀՀԿ-ն կարծում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով հանրապետության նախագահին սահմանադրության փոփոխությունների նախագիծը ստորագրելու լիազորությունից զրկելը ոտնձգություն է Հանրապետության նախագահի լիազորությունների նկատմամբ և ուղղված է իշխանության գերկենտրոնացմանը իշխող քաղաքական մեծամասնության ձեռքում: Հանրապետականների գնահատմամբ՝ նման պահանջը սպառնալիք է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների և օրենքի գերակայության համար:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երեկ արտահերթ նիստում 89 կողմ ձայնով ընդունեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագիծը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն ի սկզբանե բոյկոտել էին արտահերթ նիստն ու չէին մասնակցում քվեարկությանը։

Татевик Айрапетян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին

Ընդունված նախագծով փոփոխություններ են իրականացվում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Նոր օրենքով պաշտոնանկ կարվեն մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորները, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, կշարունակեն աշխատել ՍԴ անդամի կարգավիճակում: Թափուր մնացած տեղերը կլրացվեն 2-ամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նրա պաշտոնավարումը ևս կդադարեցնվի, ու պաշտոնը թափուր մնալուց հետո կընտրվի նոր նախագահ:

Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

«Խայտառակվեք մինչև վերջ». Արփինե Հովհաննիսյան

Նշենք, որ նոր օրենքով նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից մեկ օր անց, երբ ԱԺ նախագահը կհրապարակի այն:

Իսկ ներկայիս կարգավորումն այն մասին, որ փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին` ստորագրման, հանվել է:

Լրահոս
0