ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Անհայտ անձինք փորձել են գողություն կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից։ Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 22-ին, ժամը 4-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ նրանք ապամոնտաժել են համալիրի տանիքի թիթեղը։
Արտակարգ դեպք Երևանում. տնօրենն էպիլացիայի սենյակում գաղտնի տեսախցիկ է տեղադրել
Մալաթիայի քրեական հետախույզներն ու համալիրի անվտանգության աշխատակիցները տեղեկություններ են ձեռք բերել, որ թիթեղն ապամոնտաժած անձինք վերադառնալու են` դրանք հափշտակելու։ Համալիրի տարածքում կազմակերպվել է դարանակալում։
Լույս 24-ի գիշերը կասկածվողները եկել են թիթեղների հետևից։ Դարանակալած ոստիկաններն ու համալիրի անվտանգության աշխատակիցները նրանց բռնել են հենց համալիրի տանիքի վրա։
Երևանում բնակվող երիտասարդներին բերման են ենթարկել Մալաթիայի բաժին։
Ոստիկանությունը պահանջում է զերծ մնալ նման արարքներ կատարելուց և տեղեկացնում, որ խոշոր համալիրները հագեցած են անվտանգության ժամանակակից ահազանգման համակարգերով ու տեսախցիկներով, բացի այդ, մշակութային համալիրների նկատմամբ ցանկացած նմանօրինակ հանցավոր ոտնձգություն արժանանալու է ոստիկանության հետևողական հակազդմանը։Տղամարդը գետն է գցում Մյասնիկյան պողոտայի երկու աղբամանները. տեսանյութ










