06:44 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
725 0 0

Ծառուկյանին վերաբերող քրեական գործերի թիվն ավելացավ ևս մեկով: Այս գործով ԲՀԿ նախագահը տուժողի կարգավիճակում է:

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ բռնաբարության մեղադրանքով տարիներ առաջ քննված քրեական գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Նա նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի (մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը և տարածելը) հատկանիշներով և ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք՝ օրերս սոցիալական ցանցերում հրապարակվեց 41 տարվա վաղեմության քրեական գործից մանրամասներ, ըստ որի՝ Ծառուկյանը մեղադրվել է բռնաբարության համար:

ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Sputnik Արմենիայի  հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանը 1991թ-ին կայացրած վճռով բեկանել է Ծառուկյանի նկատմամբ 22 տարի առաջ կայացրած մեղադրական դատավճիռը, արդարացրել ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել:

Նշենք, որ 1979թ-ի մեղադրական դատավճռով Ծառուկյանը մեղադրվել է ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 112.1 և 144 հոդվածներով նախատեսված արարքների համար, այն է՝ բռնաբարություն և կողոպուտ:

Դատախազությունը Ծառուկյանին կալանավորելու պահանջով բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

Քրեական գործի նյութերը հունիսի 8-ին հրապարակվել է նաև ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվական կայքում:
Ծառուկյանի խոսնակն այս հրապարակման մեջ միտում էր տեսնում: Տոնոյանի խոսքով՝ ավելի քան չորս տասնամյակ առաջ սարքած դատական գործն արխիվներից հանում ու տարածում են՝ առանց հիշատակելու, որ այդ գործով վաղուց արդեն մարդու անմեղությունն ապացուցող դատավճիռ է կայացվել:

Ըստ ԲՀԿ-ի՝ Ծառուկյանի դեմ հրապարակումները հաջորդեցին հունիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդի ելույթին, որում նա հայտարարեց, որ ՀՀ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:

Ծառուկյանին չկալանավորելը կապված է նրա տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ. Սիմոնյան

Ըստ թեմայի

Սա շինծու գործ է. Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից
Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը դատարանը կշարունակի քննել վաղը
Գագիկ Ծառուկյանի փեսային դատարանի բակում տուգանեցին
Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցը կքննվի երեկոյան
թեգերը:
Ոստիկանություն, Իվետա Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Քրեական գործ, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ