00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղեգնուտում կրքերը բորբոքվել են. գյուղացիները դեմ են նախկին համայնքապետի վերադարձին

© Sputnik / StringerАкция протеста в селе Ехегнут (22 июня 2020). Армавир
Акция протеста в селе Ехегнут (22 июня 2020). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եղեգնուտ համայնքի բնակիչները շարունակելու են ցույցեր անել և պահանջել համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, վստահ է, որ հնարավոր չէ բողոքի ակցիաների միջոցով իրեն զրկել պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնաքում իրավիճակը կրկին լարվել է, որովհետև բնակիչները դեմ են նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձին։ 

Մարգարյանը համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 27 տարի՝ 1991թ.-ից: 2018 թվականին, երկրում իշխանափոխությունից հետո, Ռազմիկ Մարգարյանը համագյուղացիների ճնշմամբ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել Եղեգնուտ համայնքի ավագանուն:

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Եղեգնուտի համայնքապետին կասկածում են գերեզմանների վերանորոգման գումարները յուրացնելու մեջ

Արմավիրի այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի 24.08.2018թ.–ին ընդունած որոշումով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը։

Բնակիչները, գոնե բողոքող մասը, Ռազմիկ Մկրտչյանի աշխատանքից գոհ են և անարդար են համարում նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի վերադարձը։

Նախկին համայնքապետի վերադարձի պատճառն այն է, որ նա դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Արմավիրի մարզպետ Գ. Միրիջանյանի՝ 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը: Բացի այդ, պահանջել է վերացնել Եղեգնուտ համայնքի ղեկավարի իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, վերադարձնել օրենքով նրա տիրապետմանը հանձնված գույքը, այդ թվում՝ համայնքի կլոր կնիքը, համայնքի ղեկավարի աշխատասենյակի և վարչական շենքի բանալիները:

Վարչական դատարանը մերժել էր հայցը, իսկ Վերաքննիչ վարչական դատարանը՝ բավարարել այն:

Արմավիրի նոր մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, Վարչական դատարանի ակտի հիման վրա անվավեր է ճանաչել Եղեգնուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին նախորդ մարզպետի որոշումը:

Ստացվում է` մի կողմից համայնքի շատ բնակիչներ  պահանջում են նախկին համայնքապետի հրաժարականը, մյուս կողմից օրենքը նրան թույլատրում է պաշտոնավարել։

Իրավիճակի լուծման տարբերակներ գտնելու հույսով Sputnik Արմենիան զրուցել է նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանի և նրա լիազորությունները ժամանակավորապես կատարած Ռազմիկ Մրկտչյանի հետ։

Եղեգնուտցիները պահանջում են գյուղապետի հրաժարականն ու սպառնում` կգանք Երևան

2 տարի Եղեգնուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած Ռազմիկ Մկրտչյանը հայտարարում է, որ պաշտոն պահելու խնդիր չունի, բայց թույլ չի տալու, որպեսզի Ռազմիկ Մարգարյանը կրկին համայնքապետ դառնա։

«Պաշտոնավարման ժամանակ իմ առաջին խնդիրը համայնքում համերաշխություն հաստատելն էր, քանի որ նախկին գյուղապետն իր քայլերով համայնքը երկու մասի էր բաժանել։ Մարդիկ իրար հետ միշտ վիճում էին, գործը միայն սպանության չի հասել։ Ես երբեք չեմ ձգտել պաշտոնի, ինձ խնդրել են, որպեսզի զբաղեցնեմ այն»,-ասաց  Մկրտչյանը։

Նրա խոսքով` մեկ տարի ավագանի չի ունեցել, քանի որ ավագանին բոյկոտում էր նախկին համայնքապետի լիազորությունները կասեցնելու որոշումը։

«2019 թվականի սեպտեմբերին ձևավորվել է նոր ավագանի և մենք լծվել ենք աշխատանքի։ Ընդամենը 8 ամիսների ընթացքում 14 կմ ջրամատակարարման համակարգ ենք բարելավել, խմելու ջրի ծորակներից որդ ու բլոճ էր թափվում։ Հիմա համայնքն ունի շուրջօրյա ջրամատակարարում։ Իրականացրել ենք գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատում, համայնքի փողոցների արտաքին լուսավորության հարցն ենք լուծել։ Խնդիր չկա, դատարանի որոշում կա նախկին մարզպետի որոշումն անվավեր ճանաչել, ուրեմն ես գնում եմ իմ տուն։ Բայց ասել էի, որ Մարգարյանի վերադարձը ցնցելու է ամբողջ գյուղը, որովհետև ես մի կերպ էի նրանց համերաշխ համայնք դարձրել»,-ասաց Մկրտչյանը։

Единственный выпускник села Чинчин Тавушской области Давид Кочарян - Sputnik Արմենիա
Դատարկվող գյուղի միակ շրջանավարտը. Չինչինում եկող տարի այդ մեկն էլ չի լինի

Նրա խոսքով՝ գյուղը պատրաստ չէ հին համայնքապետին ընդունել, քանի որ նա անգործություն է դրսևորել և միայն սեփական գրպանն է լցրել։

Մկրտչյանը պնդում է, որ Մարգարյանը համաներման տակ է ընկել, նրա վրա ժամանակին քրեական գործեր են հարուցվել տարբեր ապօրինությունների և փաստաթղթերի կեղծման համար։

«Հարցի լուծման մի տարբերակ կա․ նշանակել ուրիշ ժամանակավոր պաշտոնակատար, մինչև ընտրություններ կայանան։ Նշանակություն չունի, թե ում կնշանակեն, բայց գյուղը դրանից կհանգստանա»,-ասասց Մկրտչյանը։

Նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զարմացավ, թե ինչի ենք իրենից խնդրի լուծման տարբերակ ակնկալում այն դեպքում, երբ խնդիր չկա։

«Ի՞նչ լարված իրավիճակ, ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Ես հիմա գյուղում եմ, ոչ մի լարված բան չեմ տեսնում։ Մի քանի օր առաջ (գյուղում բողոքի ակցիա է եղել հունիսի 22–ին` խմբ.) մարդիկ ցույց էին անում։ Պատճառն այն էր, որ մարզպետը դատարանի որոշումով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին ազատել էր պաշտոնից։ Հետո ցրվեցին գնացին իրենց տներով։ Այդ բոլորը եղել է 30 մարդու նախաձեռնությամբ։ Ես իմ պաշտոնից երբեք էլ չեմ ազատվել, ընդամենը կնիքն է բացակայել։ Նախկին մարզպետն առանց որևէ հիմքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց։ Դուք էլ գիտեք, թե այդ ժամանակ ինչ էր կատարվում երկրում, որպեսզի գյուղում աժիոտաժ չլիներ, ես թողեցի գնացի։ Դիմեցի դատարան, որն էլ վերականգնեց իմ իրավունքները»,- ասաց Մարգարյանը։

Նրա խոսքով՝ եթե ցույցերով կարելի է մարդ ազատել, ուրեմն բոլորն էլ ազատման ենթական են։ Վստահ է, որ չաշխատելու համար են պաշտոնից ազատում, իսկ ինքն աշխատել է։

Հավելենք, որ մեզ հետ զրույցում բնակիչներից մի քանիսն ասացին, որ չեն նահանջելու, շարունակելու են բողոքի ակցիաները և ամեն ինչ անելու են, որպեսզի Մարգարյանը չվերադառնա պաշտոնին։

Խնդրի վերաբերյալ ՀՀ Արմավիր մարզպետարանը ևս հայտարարություն է տարածել, որում նշված է, որ դատարանի վճիռը բողոքարկված և չբեկանված մասով թողնվել է անփոփոխ:

«Նշված որոշումն ինչպես ՀՀ Արմավիրի մարզպետի ներկայացուցչի, այնպես էլ գործով երրորդ անձ Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցչի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի 2020 թվականի հունվարի 22-ի որոշումներով նշված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Գյուղապետը կեղծ աճուրդով հողը նախ վաճառել է անչափահաս որդուն, հետո «Լիդիան Արմենիային»

Այս ողջ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում  Մաթևոսյանի կոմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Մարգարյանի հետ: Եվ ՀՀ Արմավիրի մարզպետ Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից, որպես հավասարակշռության գրավական, Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել»,-նշված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Եղեգնուտ համայնքում մարզպետարանն իրավական հսկողություն է իրականացրել՝ ուսումնասիրելով համայնքապետարանի 2015-2018թթ. իրավական ակտերը: Բացահայտվել են օրենքի խախտումներ, որոնք ուղարկվել են գլխավոր դատախազություն: Մարզպետի խոսքով՝ դա է եղել Ռ. Մարգարյանի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը:

Լրահոս
0