09:57 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանման։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Բոլոր քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին իրավաբաններին ու դատավորներին։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նման կարծիք հայտնեց ՍԴ առջև լրագրողների հետ զրույցում` ասելով, որ լսել էր` ՍԴ մոտ խաղաղ ակցիա է, ինչի համար էլ եկել է այնտեղ։

Հայտնել էինք` հունիսի 22-ին ԱԺ–ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն ուժի մեջ է մտել այսօր։ Դա նշանակում է, որ ՍԴ երեք դատավորների` Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորություններն այսօրվանից դադարում են։ Թովմասյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր:

«Բիրտ ուժը հաղթեց իրավական մտքին։ Ցավոք, Հայաստանում քաղաքական բիրտ ուժի դեմ պայքարի դուրս եկան ոչ թե քաղաքական ուժերը, այլ  իրավաբանները։ Այս ամենի թիկունքում պետք է կանգնեին ժողովրդավարություն կամ իրավական պետություն քարոզող քաղաքական ուժերը»,– ասաց Իշխանյանը։

ՍԴ նախագահի և 3 դատավորների  հայտարարությունը` ի պատասխան պաշտոնից ազատվելու կարծիքների

Նրա խոսքով` իրավաբանները և ՍԴ անդամները միայն օրենքներով են պայքարում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի հետ, որին ենթարկվում են քննչական մարմիններն ու ԱԱԾ–ն։ Իշխանյանի գնահատմամբ` իրավաբանները և ՍԴ անդամները պայքարեցին այնքան, որքան կարող էին և դա առանց քաղաքական ուժերի կամ էլ հասարակության լուրջ աջակցության։

Իշխանյանը նշեց` գնում ենք պետական կառույցների կործանման, որը բերելու է պետության կործանման։

Անդրադառնալով ՍԴ դատավոր գործընթացի վերաբերյալ Վահե Գրիգորյանի գնահատականին, թե ՍԴ ճգնաժամն այսքանով ավարտվեց` Իշխանյանը նշեց` Գրիգորյանն իրավաբանական կրթություն ունի, բայց նա քաղաքական գործիչ է։ Իրավապաշտպանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն, օրինակ, իր գործունեությունը սկսել է քաղաքացիական հասարակությունից, հետո անցավ քաղաքականության, որին հաջորդեց իրավաբանությունը։ Թովմասյանի վերջին տարիների գործունեությունը, ըստ Իշխանյանի, ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է։

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան

Հիշեցնենք՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ երեկոյան դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը։ Խմբակցության 25 պատգամավորներին միացել էր նաև անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ թեմայի

ՍԴ-ի հարցում հեղափոխական տրամաբանությունն է գերակայում․ Մարկեդոնով
Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան
«Լուսավոր Հայաստանը» ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո. ԲՀԿ կոչին չեն միանա
ԼՀԿ–ն պնդում է` չեն կարող ՍԴ դիմել այն հիմքով, ինչ ԲՀԿ–ն է ասում. անգիտությո՞ւնն է պատճառը
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ԱԺ, Դատավոր, Ֆելիքս Թոխյան (ՍԴ դատավոր), Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Ավետիք Իշխանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ