16:10 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
1254 0 0

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ կառավարությունում ու պարետատանն այժմ քննարկումներ են ընթանում:

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հանրային սննդի կետերի աշխատանքում առաջիկայում հնարավոր է նոր սահմանափակումներ լինեն` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Նրա խոսքով` կառավարությունում ու պարետատանն այժմ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:

«Խոսքն առհասարակ հանրային սննդի կետերի մասին է: Հիմա քննարկումների փուլ է: Կարծում եմ` երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին կամ օրվա վերջին արդեն պարզ կլինի, թե ինչ քայլեր են ձեռնարկվելու այդ ուղղությամբ»,- ասաց Գևորգյանը:

Այդուհանդերձ, վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ հանրային սննդի կետերի, ռեստորանների, սրճարանների գործունեության դադարեցման մասին ներկա պահին խոսք չկա, մեծ փոփոխություններ ևս չեն նախատեսվում, այլ կլինեն որոշ խստացումներ՝ իրավիճակով թելադրված:

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Facebook-ում գրառում էր արել, որտեղ քաղաքացիներին կոչ էր արել դադարեցնել «սրճարան-ռեստորանային այցելությունները»:

«Դա միակ տեղն է, որտեղ հնարավոր է լինել առանց դիմակի և վարակել միմյանց։ Եթե սնունդ եք ուզում ընդունել հենց այդ ռեստորանից, պատվիրեք այն և միայնակ սնվեք։ Դուրս մի եկեք երեկոյան զբոսանքների։ Պետք է կարողանանք դիմանալ այդ գայթակղությանը մինչև իրավիճակի լավացումը»,- գրել էր Թորոսյանը։

Նախարարի այս կոչին արձագանքել էր նաև Ռեստորանների հայկական միությունը՝ տարածած հայտարարության մեջ նշելով, որ կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է ոլորտի ներկայացուցիչներին։

Ռեստորատորները նման հայտարարությունը վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար մահվան դատավճիռ են համարում:

Իսկ կառավարությանը կոչ են անում շտապ քննարկում սկսել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 736–ով՝ հասնելով 24 645-ի։ Մեկ օրում 6 մարդ է մահացել: Համավարակի ընթացքում Հայաստանում մահերի ընդհանուր թիվը ներկա պահին 426 է:

Ըստ թեմայի

Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
Գիտնականները կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնող միջոց են գտել
Վարորդները Հայաստանից կորոնավիրուս են «տարել» Վրաստան
թեգերը:
պարետ, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Ռեստորան, սրճարան, կարանտին, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ