14:59 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
585 0 0

Վեդի գետում ձկներն անհաջող փորձեր են անում թռչելու պատվարի վրայով, բայց բախվելով պատին ընկնում են ցած: Խնդրի հնարավոր պատճառների ու ձկների տարօրինակ վարքի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՇՄ նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի հետ:

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

ՀՀ Արարատի մարզում, Վեդի գետի վրա կառուցված նոր ոռոգման համակարգն ունի միջազգային պահանջներին համապատասխանող ձկնուղի: Բայց գետի ձկները վերին հոսանքներ բարձանալու համար օգտվում են ոչ թե հատուկ իրենց համար կառուցված այդ ճանապարհից, այլ նախընտրում են շատ ավելի դժվար ու անհաղթահարելի ճանապարհը:

Նրանք փորձում են ցատկել պատվարի վրայով ու, բախվելով պատին, հետ են ընկնում են գետը:

Վեդու ձկների այս տարօրինակ պահվածքն առայժմ առեղծված է անգամ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետների համար: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը:

«Մեր մասնագետները փաստաթղթերը նայել են, նաև քննարկումներ են եղել համապատասխան կառույցների հետ: Փաստաթղթային մասով խնդիրներ չկան: Ձկնուղին կա, անգամ Facebook-ում տեղադրված տեսանյութերում ձկնուղին երևում է: Բայց մենք նաև տեսնում ենք, որ ձկները փորձում են այլ ճանապարհներով բարձրանալ գետի վերին հոսանքներ։ Նման պահվածքը որքան էլ զարմանալի է, բայց չի էլ կարելի բացառել, որովհետև ձկները ձկնուղու քարտեզ չունեն»,- ասաց Մելիքյանը:

Նշենք, որ օրեր առաջ բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը facebook-ում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ այն նկարահանված է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից դեպի Խոսրովի արգելոց տանող ճանապարհին հարակից հատվածից: Տեսանյութում  երևում է, թե ինչպես են ձկներն անհաջող փորձեր անում թռչելու պատվարի վրայով:

Այնուամենայնիվ, քանի որ խնդիրն ակնհայտորեն կա, և այն նաև տարածքում ձկան անօրինական որսի լրացուցիչ հնարավորություն է ստեղծում, ՇՄ փոխնախարարը հայտնեց, որ նախարարության աշխատակիցներն առաջիկա օրերին այցելելու են տարածք՝ տեղում ծանոթանալու կատարված շինարարական աշխատանքներին:

Երկու «կանաչ միլիոն», կամ ի՞նչ տարոսիկ թողեց ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարարը

Մելիքյանը չբացառեց, որ ուսումնասիրության արդյունքներից կախված հնարավոր է` որոշում կայացվի նոր ձկնուղի կառուցել: Իսկ եթե արդեն կատարված կառուցապատման աշխատանքներում խախտում հայտնաբերվի, նախարարությունը համապատասխան գրություն կուղարկվի Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմին:

Վարդան Մելիքյանը նաև նշեց, որ Վեդի գետի վրա կատարված շինաշխատանքներն առայժմ վերաբերում են ոչ թե այստեղ նախատեսված ջրամբարին, որը առաջիկայում դեռ նոր պիտի  կառուցվի, այլ պատվարին, որի շնորհիվ Վեդի գետից որոշ քանակությամբ ջուր է տեղափոխվում և օգտագործվում ոռոգման նպատակներով:

Վեդի գետի վրա նախատեսված կառույցի ՇՄԱԳ փորձաքննությունն իրականացվել է 2017թ-ին և տրվել է դրական եզրակացություն:

Հիշենենք՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը, որի արժեքը 90 մլն. եվրո է, իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը Զարգացման ֆրանսիական գործակալության տրամադրած վարկով ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրով նախատեսված ջրամբարի ծավալը 29 մլն խմ  է:

Ծրագրի ավարտին ինքնահոս ոռոգման համակարգի շնորհիվ նախատեսվում է տնտեսել տարեկան շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքներն ավելացնել 300 հեկտարով, ջրի կորուստները կրճատել 20-25%-ով:

Այս ամենի արդյունքում, նախագծի հեղինակների համոզմամբ, կնվազի նաև Սևանա լճից ոռոգման ջրառի ծավալը:

 

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին
Սևանում խեցգետնի որսն այս տարի կարգելվի. պաշարները վտանգված են
Սևանում սիգի որսը կթույլատրվի. նախարարությունը խոստանում է վերահսկել
թեգերը:
Շրջակա միջավայրի նախարարություն, Գետ, ձուկ

Գլխավոր թեմաներ