12:51 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1242)
51 0 0

Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է արել` երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս օրերին Հայաստանին մենակ չեն թողել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի հաղթահարման համար Հայաստանին օգնության ձեռք մեկնած պետություններին և միջազգային գործընկերներին։

Նա, Twitter–ի իր միկրոբլոգում գրառում է արել և երախտագիտություն հայտնել Լիտվայի և Իտալիայի կառավարություններին` բուժաշխատողների մարդասիրական առաքելություններ Հայաստան ուղարկելու համար, որը թիմային աշխատանքի և Team Europe ծրագրի արդյունք է։

«Շնորհակալ ենք մեր Սփյուռքին, Ֆրանիսայի ու Ռուսատանի միջազգային գործընկերներին մեզ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով Հայաստան բժիշկներ ուղարկելու համար»,–գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել էր Արտաքին գործերի նախարարությանը ՝ դիվանագիտական կորպուսի հետ քննարկելու Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, այդ թվում ՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս ընթացում արդեն բժշկական խմբեր են ժամանել Ֆրանսիայից և Լիտվիայից։ Մարդասիրական օգնություն է ուղարկվել նաև Լեհաստանից և Սերբիայից։ Դրանից առաջ Չինաստանը և Ռուսաստանն են օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ դեղորայքային և օդափոխման սարքերի տեսքով:

Ինչո՞ւ կորոնավիրուսով հիվանդները օգնություն չեն ստանում և ստիպված դիմում են լրագրողներին

Ավելին, հունիսի 22-ին Հայաստան ժամանեց բժիշկների առաջին խումբը։ Երկու օր առաջ էլ` հունիսի 29-ին, Իտալիայից Հայաստան ժամանեց բժիշկների 11 հոգանոց խումբ՝ անհրաժեշտ առողջապահական պարագաներով։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 482–ով և դարձել 25 127։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1242)

Ըստ թեմայի

Սերբիան մեկ միլիոն դոլարի հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան
Թթվածնային սարքեր և դիմակներ. վիրահայերի հերթական օգնությունը հասավ հայրենիք
Վրաստանը կրկին Հայաստանին օգնություն է առաջարկել COVID-19–ի դեմ պայքարում
Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
թեգերը:
Ռուսաստան, բժիշկ, Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, կորոնավիրուս, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ