16:13 09 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (834)
72 0 0

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի բարձրացում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է լինելու: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Զարուհի Բաթոյանը լավ լուր ունի

Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

 

Հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 30-ից հուլիսի 4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մեկ կանգառ, մեկ պատուհան». Հյուսիսային մաքսատանը կարվեն անհրաժեշտ բոլոր գործարքները

Մայրաքաղաքում հունիսի 30–ի գիշերը կգրանցվի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի  +31...+33 աստիճան։

թեմա:
Եղանակը Հայաստանում (834)
թեգերը:
Երևան, ամառ, շոգ, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ