14:35 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Նախագահը հետևելու է օրենքի կիրառման էվոլյուցիային և ազդեցությանը հանրության շրջանում։ Անհրաժեշտության դեպքում հանրապետության նախագահը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է գույքահարկին առնչվող ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, նաև մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել Հանրապետության նախագահին:

Սարգսյանը քննարկումներ է ունեցել մասնագետների՝ իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ:

«Նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, Հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ըստ տարբեր գնահատականների՝ համավարակով պայմանավորված տնտեսական անկման և եկամուտների նվազման պայմաններում այս օրենքի կիրառման դեպքում հնարավոր է քաղաքացիների հարկային բեռի ավելացում: Առանձնապես կարող են տուժել թոշակառուները, բազմազավակ ընտանիքները, միայնակ ծնողները, ժառանգությամբ կամ նվիրատվությամբ գույք ստացած, բայց ներկայումս եկամուտներ չունեցող անձինք, հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերած սեփականատերերը և այլք:

Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են

«Ցավոք, նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք: Համաձայն Սահմանադրության՝  նախագահը կարող է ստորագրել օրենքը կամ չստորագրել, որի արդյունքում միևնույնն է՝ օրենքը մտնելու է ուժի մեջ, կամ դիմել Սահմանադրական դատարան: Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա: Հետևաբար, Սարգսյանը ստորագրել է օրենքը»,- նշում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի աշխատակազմից հայտնում են նաև, որ Սարգսյանը Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 25-ին ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով ընդունեցեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտնելու 2021 թ.-ի դեկտեմբերից:
2021թ․-ից հարկի բարձրացումը ուժի մեջ կմտնի 25%-ով և մինչև 2026թ․-ն աստիճանաբար կհասցվի 100%-ի։

Ըստ թեմայի

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար
Հայ օլիգարխները պատկառելի գույքահարկ կվճարեն իրենց դղյակների համար
Արամյան. «Ինչո՞ւ գույքահարկից ազատենք բոլորին անխտիր` անկախ սոցիալական վիճակից»
«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան
թեգերը:
Սահմանադրական դատարան, Օրենք, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ