16:38 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.18
  • GBP639.27
  • EUR575.37
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Ինչպես Քանյեի «ClosedonSunday» («Կիրակի փակ է») երգի տեսահոլովակում, վերջին կադրերում հայտնվում է նրա ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Բարձրորակ ռեփի սիրահարները ցնծում են. ամերիկացի ռեփեր, «երաժշտական հանճար» Քանյե Ուեսթը, որը նաև աշխարհի ամենահարուստ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, նոր տեսահոլովակ է թողարկել։

Տեսահոլովակը նկարահանվել է Քիմի քրոջ՝ Քայլի Ջեների ընկերոջ` Թևիս Սքոթի «WashUsInTheBlood» թրեքի հիման վրա։

«WashUsInTheBlood»–ը կներառվի Քանյեի ապագա «God'sCountry» ալբոմում, որի վրա նա աշխատել է Dr. Dre–ի հետ։ Թրեքը սկսվում է հետևյալ արտահայտության ագրեսիվ կրկնությամբ. «Նրանք չեն ուզում, որ Քանյեն Քանյե լինի»։

Բուն տեսահոլովակը արտհաուսային կինո է հիշեցնում, այն անորակ տեսագրությամբ սիրողական տեսանկարահանում է։ Մոնտաժի ժամանակ այդ կադրերը համադրվել են 3D–գրաֆիկայի և GTA հայտնի համակարգչային խաղի հեռարձակման հետ։

Տեսահոլովակի սյուժեն արծարծում է ԱՄՆ–ի բողոքի ցույցերը, որոնք կապված են ձերբակալության ժամանակ մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան հետ։ Տեսահոլովակում նաև կորոնավիրուսի մասին կադրեր կան։ Քանյե Ուեսթն ու Թրևիս Սքոթը Սուրբ հոգուն կոչ են անում Երկիր իջնել։

Իսկ հետո, ինչպես Քանյեի «ClosedonSunday» հանրահայտ տեսահոլովակում, վերջին կադրերում հայտնվում է նրա ավագ դուստրը` Նորթ Ուեսթը։ Նախորդ տեսահոլովակում աղջիկն աղաղակում էր` ClosedonSunday, իսկ նորում պարում է «SundayService» հոգևոր երգչախմբի փորձի ժամանակ։

Քիմից հետ չեն մնում․ Քարդաշյան քույրերը նկարվել են բիկինիով

Քանյե Ուեսթն ամերիկացի ռեփեր է, մի շարք «Գրեմմիների» և «BET Award»–ի մրցանակակիր։ Քիմ Քարդաշյանի հետ հանդիպում էր 2012 թվականից, նրանց հարսանիքը կայացավ 2014 թվականին։

Թրևիս Սքոթն ու Քայլի Ջեները հանդիպում են 2017 թվականից։ 2018 թվականի փետրվարին ծնվեց նրանց դուստրը` Սթորմի Ուեբսթերը (Թրևիսի իսկական անունը Ժակ Ուեբսթեր է)։

Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար

Ըստ թեմայի

Հայտնի գեղասահորդուհին նկարել է Քարդաշյանի քրոջը. օգտատերերը հիացած են
Ամենահարուստները. Քարդաշյանի քույրն ու ամուսինը գլխավորել են «փողոտ» աստղերի վարկանիշը
«Բախտավոր տղա, շնորհավորում եմ». Քարդաշյանն ամուսնու հետ կրքոտ լուսանկարներ է հրապարակել
թեգերը:
տեսահոլովակ, Քանյե Ուեսթ

Գլխավոր թեմաներ