11:37 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
372 0 0

Ալինա Նիկողոսյանը նշում է, որ դեպքի մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման, բայց անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik Արմենիա. ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook–ում արձագանքել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած պատմությանը, ըստ որի` Հայաստանում դիակ է կորել։

«Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն»,– գրել է Նիկողոսյանը:

Նա խնդրել է դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Նիկողոսյանի խոսքով` անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։ Դիմել են պարետատուն, որտեղից նրանց ուղղորդել են առողջապահության նախարարություն, իսկ երբ դիմել են առողջապահության նախարարություն, նրանց հետ են ուղարկել պարետատուն: Վերջում դիմել են ոստիկանություն, սակայն առ այս պահը տատիկի դին չի գտնվել:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Ըստ թեմայի

415 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 25 542
Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում
Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի ԲԿ-ներում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին
թեգերը:
Ալինա Նիկողոսյան, Դիակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ