23:35 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
590 0 0

Բալը կեռասենիների ընտանիքին պատկանող միրգ է։ Շատերը կարծում են, որ այս այն հատապտուղ է։ Այն թթվահամ է և ունի ալ կարմիր գույն։ Բալի օգտակարության, ինչպես նաև այն չչարաշահելու մասին՝ ընթերցեք մեր հոդվածում։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Բալի մեկ հատիկը 90 կալորիա է պարունակում, ինչպես նաև բավարար չափով բջջանյութի, սպիտակուցի և А ու С վիտամինների պաշար։ Միչիգանի համալսարանում 18-25 տարեկան առողջ մարդկանց վրա անցկացրած կլինիկական ուսումնասիրությունն առաջին անգամ ցույց է տվել, որ բալի հակաօքսիդանտները ընկնում են մարդու արյան մեջ  և 12 ժամով բարձրացնում ողջ օրգանիզմի հակաօքսիդանտային ակտիվությունը։

Вишня
Բալի ծառ

Ձեզ ենք ներկայացնում 4 ծանրակշիռ պատճառ սեզոնին այս պտղի կողքով անտարբեր չանցնելու համար։

Կարգավորում է քունը

Դիետոլոգ և 1:1:1 հայտնի սննդային համակարգի հեղինակ Ռանիա Բատայնեն պնդում է, որ «հակաօքսիդանտներից բացի բալը մելատոնինի (հորմոն, որը կարգավորում է քնի և արթուն վիճակի ցիկլերը) միակ բնական աղբյուրն է»։ Քնելուց մեկ ժամ առաջ մի քանի հատի օգտագործումը կարող է էապես լավացնել քնի որակը։

Օգնում է բորբոքումների ժամանակ

Ընդունված է, որ բոլոր կարմիր գույն ունեցող մրգերն ու բանջարեղենները ագրեսիվ են և ուժեղացնում են բորբոքային գործընթացներն օրգանիզմում։ Սակայն բալի դեպքում ամեն ինչ այլ է։ Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանց մոտ, ովքեր ընդամենը երկու օրվա ընթացքում ակտիվ բալ են օգտագործել, 35%–ով նվազել է արթրիտի և օստեոարթրիտի նոպաների վտանգը, ի տարբերություն նրանց, ովքեր բալ չեն կերել։ Սա փաստում է այն մասին, որ բալը ոչ թե խթանում, այլ նվազեցնում է բորբոքումները։

Мнацакан Аджатян собрал вертолет прямо в огороде собственного дома в Артике
© Sputnik / Andranik Ghazaryan
Բալ

Լավացնում է հիշողությունը

Բալը անտոցիանի (նյութ, որը ուժեղացնում է հիշողությունը) լավ աղբյուր է։ Բոստոնի Տաֆթսա համալսարանի սննդի և ծերության խնդիրների ուսումնասիրման կենտրոնը նման արդյունքներ է հրապարակել առնետների վրա մի շարք փորձարկումներից հետո։ Կենդանիների հիշողությունն ու շարժողական ֆունկցիան էապես բարելավվել են սննդակարգում անտոցիանի ավելացումից հետո։

Օգնում է նվազեցնել սրտային հիվանդությունների վտանգը

Թթվահամ պտուղները նպաստում են նաև սիրտ-անոթային աշխատանքի կարգավորմանը` մետաբոլիկ համախտանիշով պացիենտի մոտ կարգավորելով  գլյուկոզայի մակարդակը։ Science Daily պարբերականը հայտնում է՝ Միչիգանի համալսարանի հետազոտական լաբորատորիայում կարծում են, որ այս պտուղը կարող է նվազեցնել գլխուղեղի կաթվածի վտանգը, նույնիսկ եթե այն օգտագործվում է նշանակված դեղամիջոցների հետ։

Գիտնականները չափել են ինսուլտին հակված առնետների արյան ճնշումը, ինչպես նաև նրանց հավասարակշռությունն ու կոորդինացիան տարբեր ֆիզիկական թեստերի օգնությամբ: Արդյունքները հրապարակվել են 2013-ին. բալի «վրա նստած» կենդանիների մոտ բարելավվել է կոորդինացիան և նվազել է արյան ճնշումը:

Վնասակարությունն ու հակացուցումները

Անկախ ամեն ինչից, բալն ամեն դեպքում  նաև հակացուցումներ ունի, որոնք սահմանափակում են դրա օգտագործումը հետևյալ խնդիրներն ունեցող մարդկանց համար․

– գաստրիտի և խոցի սրացում

– բարձր թթվայնություն

- ցածր ճնշում

- թոքերի սուր բորբոքային հիվանդություններ

–անհատական անընդունելիություն

- ատամի էմալի շերտի քայքայման դեպքում

Սակայն պետք է նշել, որ բալը քիչ քանակությամբ կարելի է օգտագործել նաև այս հիվանդությունների դեպքում։ Պարզապես պետք է խորհրդակցել մասնագետի հետ և գնահատել բոլոր ռիսկերը։ Դրանից հետո կարելի է վայելել  սիրելի պտուղը` չմտահոգվելով առողջության համար, բայց և չչարաշահելով այն։

Ինչպես ընտրել բալ

Որպեսզի այս պտուղն առողջության համար իսկապես օգտակար լինի, պետք է այն ճիշտ ընտրել, եթե, իհարկե,  չունեք սեփական այգի։ Դա բոլորովին դժվար չէ։ Պարզապես պետք է տիրապետել որոշակի կանոնների.

Պտուղը պետք է հյութալի վառ կարմիր գույն ունենա։ Որքան այն մուգ է, այնքան ավելի  քաղցր է։

Ավելի լավ է ընտրել այն մրգերը, որոնց պտղակոթը պահպանվել է, քանի որ այդ դեպքում միրգն ավելի երկար է մնում։ Կոթը պետք է կանաչ լինի։

Բալը պետք է բավական ամուր լինի։ Մրգի վրա փոսիկներ չպետք է լինեն։

Պետք է հետևել նաև, որ բալի գլխիկների վրա բորբոսի հետքեր չլինեն։

Հոդվածը պատրաստվել է ELLE ամսագրի և Polzavred կայքի հրապարակումների հիման վրա։

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը
Հայկական ելակ Լոնդոնի սրճարաններում․ Բյուրականում Հովհաննիսյանները բիզնես են զարգացնում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ ելակ ենք ուտում
թեգերը:
օրգանիզմ, միրգ, հոդված, Բալի

Գլխավոր թեմաներ